Ովսեեի մարգարեության մեկնություն 5:3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

3 -4. Ես գիտեմ Եփրեմին, և Իսրայելն Ինձնից թաքնված չէ, քանզի դու պոռնկանում ես, Եփրե՛մ, և Իսրայելը պղծվել է։ [3] Նրանց գործերը թույլ չեն տալիս, որ նրանք դառնան իրենց Աստծուն, որովհետև պոռնկության ոգին նրանց մեջ է, և նրանք Տիրոջը չեն ճանաչել։ (Սինոդական թարգ․)
   
    Իսրայելը պիտի պատժվի այն բանի համար, որ «պոռնկության ոգին» տիրել է նրա սրտին, որն էլ անհնար է դարձնում դարձը առ Տեր Աստված։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Ես եմ ձեր ուղղիչը. ես ճանաչեցի Եփրեմին, եւ Իսրայէլը հեռու չէ ինձնից, քանի որ այժմ Եփրեմը պոռնկացաւ, եւ Իսրայէլը պղծուեց»:
(Արարատ թարգ․) Ես ճանաչում եմ Եփրեմին, և Իսրայելն ինձնից ծածկված չէ. որովհետև, ո՛վ Եփրեմ, դու հիմա պոռնկացար. Իսրայելը պղծված է։
(Գրաբար) Ե՛ս եմ խրատիչ ձեր։ Ես ծանեայ զԵփրեմ, և Իսրայէլ ո՛չ է ի բացեայ յինէն. քանզի այժմ պոռնկեցա՛ւ Եփրեմ, և պղծեցա՛ւ Իսրայէլ։