Ա. Պ. Լոպուխին (†1904)
Փողը քո բերանին: Ինչպես արծիվ կիջնի Տիրոջ տան վրա, այն պատճառով, որ նրանք դրժեցին Իմ ուխտը և շրջանցեցին Իմ օրենքը։ (Սինոդական թարգ․)[1]
Իսրայելի կործանման ազդարարությունը
Խոսքը Տեր Աստծու անունից է։ Մարգարեն փողի միջոցով մեղքերի համար ուղարկված աղետների ժամանակաշրջանի սկզբի մասին ժողովրդին իրազեկելու հրաման է ստանում։ Ուխտի դրժման, Աստծու օրենքի խախտման համար («թորա») թշնամիները, որսի վրա հարձակվող արծվի պես կթափվեն «Տիրոջ տան վրա», այսինքն՝ Իսրայելի վրա, որը հանդիսանում է Տիրոջ ժողովրդի մի մասը։
Եբրայերեն տեքստի «փող դիր քո բերանին» բառերի փոխարեն սլավոներենը հունարենից թարգմանել է հետևյալ կերպ. «նրանց մեջտեղում ինչպես անանցանելի երկիրը»։ Այստեղ սլավոներեն տեքստը միացնում է տարբեր ձեռագրերի ընթերցումները։ Կարելի է մտածել, որ այս ընթերցումներն առաջացել են եբրայերեն տեքստի սխալ ընկալման հետևանքով։
--------------------------------
[1] (Էջմիածին թարգ․) «Կ՚իջնի նա նրանց կենտրոնում ինչպէս հողը եւ ինչպէս արծիւ՝ Տիրոջ տան վրայ, որովհետեւ անտեսեցին իմ ուխտը եւ իմ օրէնքի դէմ
(Արարատ թարգ․) Փողը բերանի՜դ դիր. արծվի պես մեկը կա Տիրոջ տան վերևում. որովհետև անտեսեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ հանցանք գործեցին։
(Գրաբար) Ի ծոցս նոցա իբրև զերկիր, և իբրև զարծուի ի վերայ տանն Տեառն. փոխանակ զի անցին զուխտիւ իմով, և յօրէնս իմ ամպարշտեցան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: