Ա. Պ. Լոպուխին (†1904)
Քանի որ Եփրեմը մեղքի համար բազմաթիվ զոհասեղաններ շինեց, այդ զոհասեղաններն իբրև մեղք ծառայեցին նրան։ (Սինոդական թարգ․)[11]
«Այդ զոհասեղաններն իբրև մեղք ծառայեցին նրան» խոսքերի փոխարեն սլավոներեն և հունարեն տեքստերում «նրա համար մեղք դարձան սիրելի զոհասեղանները» (ηγαπημένα) տարբերակով է ընթերցվում։ Եբրայերեն տեսքտում իրեն համապատասխանող արտահայտությունը չունեցող վերջին բառը, ըստ երևույթին, ներմուծվել է հաջորդ համարից։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եփրեմն առատացրեց զոհասեղանները, եւ նրա սիրելի զոհասեղանները մեղք դարձան նրան:
(Արարատ թարգ․) Որովհետև Եփրեմը մեղքի համար շատացրեց զոհասեղանները. դրանք նրա համար մեղանչելու զոհասեղաններ
(Գրաբար) Զի յաճախեաց Եփրեմ սեղանս. և եղեն նմա ի մեղս սեղա՛նքն սիրեցեալք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: