Ա․ Լոպուխին
Նրա բոլոր կուռքերը կկոտրատվեն և նրա բոլոր պոռնկության ընծաները կրակով կայրվեն, և նրա բոլոր կուռքերին կործանման կմատնեմ, քանի որ պոռնկության ընծաներից էր նա պատրաստում նրանց, պոռնկության ընծայի էլ կվերածվեն։ (Սինոդական թարգ․)[7]
Սամարիայի կործանման հետ միասին կկորչեն նաև սամարական կուռքերը («Resileicha՝ քարե արձաններ» (ռուսերեն` «կուռքեր») և «ozabecha՝ քանդակներ»)` դրանով իսկ ապացուցելով իրենց անզորությունը։ «Նրա պոռնկության ընծաները», այսինքն` հեթանոսական աստվածներին մատուցվող տարբեր տեսակի զոհերը, որոնց ծառայելը, մարգարեի տեսանկյունից, պոռնկություն է. կամ էլ գուցե ուղղակի նվերներն էին պոռնկություն համարվում, որոնք հավաքվում էին որպես հեթանոսական տաճարներում գոյություն ունեցող պոռնիկների վարձ (սլավոներեն` «քանի որ պոռնկության վարձից կուտակեց»)։ «Քանի որ պոռնկության ընծաներից էր նա պատրաստում նրանց, պոռնկության ընծայի էլ կվերածվեն», այսինքն` այն կուռքերը, որոնք Սամարիայում պատրաստվում էին պոռնկության դիմաց ստացված նվիրատվություններից, կանցնեն մեկ ուրիշ պոռնիկի՝ Նինվեին, և կվերածվեն ասորական աստվածներին մատուցված ընծաների։ Մարգարեն հեթանոսների իրենց աստվածներին ծառայելն էլ է պոռնկություն անվանում՝ ելնելով այն մտքից, որ նրանք էլ են հրեաների նման հեռացել այն ուխտից, որը Տերը կնքել էր ողջ մարդկության հետ՝ ի դեմս Ադամի և Նոյի (Ովս․ 6։7, Եզ․ 16 և 23)։ «Jukkththu» (կկոտրատվեն) և «issarphu» (կայրվեն) բայերը Յոթանասնիցը կա´մ ընթերցել է որպես ներգործական («jakothu», «isrphu»), կա´մ էլ պարզապես կրավորականը փոխարինել է ներգործականով, այստեղից էլ ծագում է սլավոներենի «նրա բոլոր քանդակները ջարդուփշուր կանեն և բոլոր արձանները («μίσθωμα` պոռնիկի վարձ», Ովս 2։12, Բ Օր․ 24։19, Եզ․ 16։50) կրակով կայրեն» տարբերակը։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրա բոլոր քանդակները կը կոտորեն, նրա բոլոր արձանները կրակով կ՚այրեն.
ես կ՚ապականեմ նրա բոլոր կուռքերը, քանի որ նա պոռնկութեան վարձից ժողովեց եւ պոռնկութեան վճարից հաւաքեց դրանք:
(Արարատ թարգ․) Եվ նրա բոլոր կուռքերը պիտի փշրվեն, նրա բոլոր ընծաները կրակով պիտի այրվեն, և նրա բոլոր կուռքերը պիտի ավերեմ, որովհետև պոռնկության վարձով են ձեռք բերվել, ուրեմն որպես պոռնիկի վարձ պիտի գործածվեն։
(Գրաբար)Եւ զամենայն դրօշեալս նորա կոտորեսցեն, և զամենայն արձանս նորա այրեսցե՛ն հրով. և զամենայն կուռս նորա արարից յապականութիւն, զի ի կապինա՛ց պոռնկութեան ժողովեաց, և ի կապինաց պոռնկութեան ամփոփեաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: