Ա․ Լոպուխին
Խրամատողը կգնա նրանց առջևից․ նրանք կվերացնեն արգելքները, ներս կմտնեն դարպասներով և դուրս կելնեն դրանցով․ և նրանց թագավորը կելնի նրանց առաջ, իսկ Տերը կառաջնորդի նրանց։ (Սինոդական թարգ․)[13]
13−րդ համարում մարգարեն հրեաների գերությունից վերադարձի պատկերավոր նկարագրությունն է տալիս։ Մարգարեն ներկայացնում է, որ ժողովրդին անձամբ Տերն է առաջնորդելու և մարդկանց առջևից գնացող «խրամատողը» վերացնելու է ճանապարհի բոլոր արգելքները։ Հունարեն տեքստում 13−րդ համարի բայերը անցյալ ժամանակով են թարգմանվել։ Ընդ որում՝ «аlah happorez» («խրամատողը կգնա») արտահայտությունը Յոթանասնիցի կողմից «al happerez» («ճեղքերի միջով») է ընթերցվել։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «կանցնեն («ἀνάβηθι» արտահայտությունը միայն որոշ հունարեն ձեռագրերում կա, իսկ մյուսներում բացակայում է) դռնով (ճեղքերի միջով) և դուրս կելնեն դրանով, թագավորն էլ կելնի նրանց առաջ, և Տերը կառաջնորդի նրանց» տարբերակը։ Որպես Հակոբի և Իսրայելի մնացորդի միավորման և նրանց գերությունից ազատվելու մասին Միքիայի մարգարեության իրականացում` մեկնաբանները մատնանշում են Զորաբաբելի ժամանակ հրեա ժողովրդի գերությունից վերադառնալու, և բոլոր ժողովուրդներին մեկ հոտի մեջ հավաքող Քրիստոսի−Մեսսիայի միջոցով մարդկության փրկության փաստերը։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) քանի որ նրանց աչքի առաջ խրամատ բացեցին, նրանք անցան դռնով եւ դուրս ելան դրա միջից: Թագաւորը նրանց առաջ ացաւ, եւ Տէրը կ՚առաջնորդի նրանց:
(Արարատ թարգ․)Խրամատ փորողը բարձրացավ նրանց առաջից, նրանք խրամատել են և անցել են դարպասով և նրանից դուրս եկել. թագավորը գնում է նրանց առջևից, Տերը՝ իբրև նրանց պարագլուխ»։
(Գրաբար)զի առաջի երեսաց նոցա խրամատեսցին. և անցին ընդ դուռն, և ելին ընդ նա. ել և թագաւորն առաջի երեսաց նոցա. և Տէր առաջնորդեսցէ նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: