Ա․ Լոպուխին
Դրա համար այսպես է ասում Տերը․ «ահա Ես խորհում եմ այս ազգի դեմ այնպիսի աղետ հասցնել, որին դուք ձեր պարանոցից չեք հանելու, և ուղիղ չեք քայլելու, քանի որ այս ժամանակը չար է»։ (Սինոդական թարգ․)[3]
3−րդ համարում մարգարեն խոսում է թշնամիների մոտալուտ ներխուժման և գերության մասին։ Այս աղետը մարգարեն նմանեցնում է լծի, որը պարանոցից հանել չի կարելի։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այդ պատճառով այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրայ, ուստի վեր մի՛ ցցէք ձեր վզերը եւ գլուխներդ բարձր մի՛ քայլէք, քանի որ վատ ժամանակ է»:
(Արարատ թարգ․)Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես չարիք եմ խորհում այս տոհմի դեմ, որտեղից չեք կարողանա ձեր պարանոցները հանել և չեք քայլի հպարտությամբ, որովհետև չար ժամանակ է լինելու։
(Գրաբար)Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես խորհիմ ի վերայ ազգիդ այդորիկ չարի՛ս՝ ուստի ո՛չ համբառնայցէք զպարանոցս ձեր, և ո՛չ գնայցէք կանգուն յանկարծակի. զի ժամանակ չա՛ր է։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: