Ա․ Լոպուխին
Մի՛ մարգարեացեք, մարգարեներ․ մի՛ մարգարեացեք նրանց, որպեսզի անպատվությունը ձեզ չտիրի։ (Սինոդական թարգ․)[6]
6, 7−րդ համարները շատ դժվար է թարգմանել և մեկնաբանել։ Մեկնաբաններն այդ համարները տարբեր կերպ են հասկանում, իսկ ռուսերեն թարգմանությունն այդ համարների մեկնաբանություններից միայն մեկն է ներկայացնում։ 6−րդ համարի մեկնաբանության դժվարությունն առաջանում է համարի մեջ երեք անգամ օգտագործված «nataph» բայի իմաստի անհստակության հետևանքով։ «Nataph» բայը նշանակում է «լցնել, կաթել», փոխաբերական իմաստով՝ «լցնել», այսինքն՝ խոսք արտաբերել, քարոզել, ասել։ Յոթանասնիցը բայը «արցունք թափել» իմաստով է հասկացել։ Այստեղից էլ առաջացել է սլավոներենի «արտասուքով մի՛ լացեք, և թող չարտասվեն դրա համար» ընթերցումը։ Ինչպես երևում է հաջորդող («չի հեռացնի նախատինքը») բառերից, Յոթանասնիցը 6−րդ համարը հասկացել է որպես մարգարեին ուղղված հրավեր, որպեսզի նա սպասվելիք աղետի կապակցությամբ արցունք չթափի` հաշվի առնելով դրա անխուսափելիությունը: Այնպիսի միտք է ստացվում, որը քիչ է համապատասխանում խոսքի համատեքստին։ Ուրիշ թարգմանությունները և նորագույն մեկնաբանները 6−րդ համարի «nataph» բայը, սովորաբար, փոխաբերական` «խոսել, մարգարեանալ» իմաստով են հասկանում։ Սակայն հարց է առաջանում. 6−րդ համարում ի՞նչ մարգարեության մասին է խոսքը։ Ըստ մեր թարգմանության (ենթադրաբար` ռուսերեն)` 6−րդ համարում խոսքը կեղծ մարգարեության մասին է․ մարգարեն չմարգարեանալու հորդորով դիմում է կեղծ մարգարեներին, որպեսզի, սովորաբար, խաղաղություն և բարեկեցություն կանխագուշակող իրենց մարգարեություններով իրենց վրա անպատվություն չբերեն, քանզի այդ մարգարեությունները չեն կատարվելու (Բ Օր․ 19։22)։ Համաձայն Վուլգաթայի և նորագույն մեկնաբանների մեկնաբանությունների (Օրելլի, Նովակ, Գոոնակեր)՝ 6−րդ համարը կեղծ մարգարեների կամ ամբարիշտ ժամանակակիցների կողմից հենց Միքիա մարգարեին կամ էլ, առհասարակ, ճշմարիտ մարգարեներին ուղղված կոչ է։ Կոչի իմաստը հետևյալն է. «Միքիան չպետք է մարգարեություն անի, քանի որ անպատվությունը ժողովրդին չի հասնի (Վուլգաթա` «մի՛ մարգարեացեք․ նրանց վրա չի թափվի, նրանց վրա անպատվություն չի գա»)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Լաց մի՛ եղէք արցունքներով, եւ թող լաց չլինեն նրա վրայ, քանի որ նա չի մերժի նախատինքները:
(Արարատ թարգ․)Նրանք Մի՛ մարգարեացեք ասելով մարգարեանում են։ Նրանք չպիտի մարգարեանան այս բաների մասին. նախատինքը չի վերանալու։
(Գրաբար)մի՛ լայք արտասուօք, և մի՛ արտասուեսցեն ի վերայ այդորիկ. զի ո՛չ մերժեսցէ զնախատինս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: