Ա․ Լոպուխին
12-13․ Քանի որ նրա հարուստները լի են ստախոսությամբ, և նրա բնակիչները սուտ են խոսում, և նրանց լեզուն կեղծիք է նրանց բերաններում, [12] ապա Ես նույնպես քո մեղքերի համար ավերածության անբուժելի հարված կհասցնեմ քեզ։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն ուղիղ ձևով արտահայտում է այն, ինչը 10, 11−րդ համարներում հարցական ձևով է արտահայտված։ Խոսքը քաղաքի (Երուսաղեմ կամ Սամարիա) բնակիչների մասին է, որոնց հետ Տերը դատ ունի։ «Քանի որ նրա հարուստները լի են ստախոսությամբ» բառերի փոխարեն Յոթանասնիցին համապատասխանող սլավոներեն տեքստում «դրանցով էլ (ἐξ ῶν) նրանց անիրավության հարստությունը լցվեց» տարբերակն է։ Յոթանասնիցը 12−րդ համարը նախորդող «դրանցից էլ» (այսինքն՝ սխալ չափերից և կշիռներից) արտահայտության հետ է կապել։ «Նրանց լեզուն կեղծիք է (remijjah) նրանց բերաններում» ընթերցման փոխարեն սլավոներենում «նրանց լեզուն մեծախոսեց իրենց բերաններում» տարբերակն է, քանի որ Յոթանասնիցը «remijjah» գոյականը ընդունել է որպես «rum−բարձրացնել» բայի ձև։ «Ես անբուժելի («hakkothecha») հարված կհասցնեմ քեզ («hechelethi»)» ընթերցման փոխարեն սլավոներենում «և ես կսկսեմ հարվածել քեզ» տարբերակն է։ Երկրորդ («chalal»՝ հարվածել) բայի փոխարեն, որը հոմանիշ է առաջինին («nachah»՝ հարվածել), Յոթանասնիցը կարդացել է «hachilothi» (ծագում է «chalol−սկսել» բայից). այսպիսի ընթերցումը ընդունում են նաև նորագույն մեկնաբանները։ «Haschmem» ձևը (ծագում է «schamem−համր լինել, ամայանալ» բառից) Յոթանասնիցը թարգմանել է սահմանական եղանակով՝ «ἀφανιῶ», սլավոներեն՝ «կկործանեմ»։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ իրենց տունը լցրին ամբարշտութեամբ, նրա բնակիչները անիրաւ բաներ խօսեցին, եւ նրանց լեզուները գոռոզաբանեցին իրենց բերաններում:
(Արարատ թարգ․) Նրա հարուստները լի են բռնությամբ, նրա բնակիչները՝ ստախոս, և նրանց բերանում խաբեբա լեզու կա։
(Գրաբար) ուստի զտունս իւրեանց լցին ամպարշտութեամբք. և բնակիչք նորա խօսեցան անիրաւութիւն. և լեզուք նոցա մեծաբանեցին ի բերանս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: