Միքիայի մարգարեության մեկնություն 6։14

Ա․ Լոպուխին

14-15․ Դու կուտես, և չես կշտանա, քո ներսում դատարկություն կլինի, կպահես, սակայն չես փրկի, իսկ ինչ−որ փրկես՝ սրի կմատնեմ։ [14]Կցանես, սակայն չես հնձի, կճզմես ձիթապտուղները, և չես օծվի յուղով, կքամես խաղողի հյութը, սակայն գինի չես խմի։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն բացատրում է, թե ինչում է կայանալու ժողովրդի պատիժը։ Ըստ 14, 15−րդ համարների՝ որպես աղետների պատճառ ծառայելու է թշնամիների ներխուժումը։ Այսպիսով՝ մարգարեն կրկնում է արդեն իսկ Մովսեսի կողմից հնչեցված սպառնալիքները (Ղևտ. 26։26, 28։33, 39, 40)։ 14, 15−րդ համարներում հունարեն և սլավոներեն տեքստերը բնագրից շեղումներ ունեն։ «Քո ներսում դատարկություն (jeschacha) կլինի» բառերի փոխարեն սլավոներենում «կխամրի քո մեջ, և կգայթակղվես» տարբերակն է։ Յոթանասնիցը, հավանաբար, «jeschacha» բառի փոխարեն ընթերցել է «jecheschach» (ծագում է «chaschach−խամրել»), իսկ «vethaseg» բայը (ռուսերեն՝ «կպահես», «nasag» բառից ծագելու դեպքում՝ «ծածկել, հեռացնել») թարգմանել է որպես «еἐκνεύσει», կամ էլ, ինչպես շատ ձեռագրերում է, «ἐκνεύσεις− խուսափել, գայթակղվել»։ Սլավոներեն տեքստի 15−րդ համարի վերջում «և կվերանան իմ ժողովրդի օրենքները» նախադասությունն է ընթերցվում։ Բնագրում այս նախադասությանը համապատասխանող նախադասություն չկա։ Ենթադրվում է, որ այն առաջացել է 16−րդ համարի սկզբի «veischthammer chukkoth amri» (պահպանեց Ամրիի սովորությունները) արտահայտության սխալ ընթերցումից:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դու կ՚ուտես եւ չես յագենայ. ես մերժեցի քեզ. կը բռնուես եւ չես փրկուի, եւ նրանք, որ երբեմն փրկուեցին, սրի կը մատնուեն:
(Արարատ թարգ․) Դու պիտի ուտես ու չկշտանաս և միշտ սով պիտի զգաս, դու պիտի ջանաս քո բարիքը տեղափոխել ապահով վայր։ Եվ ինչ որ ազատես, սրի պիտի մատնեմ։
(Գրաբար) Դու կերիցես և մի՛ յագեսջիր. և մերժեցի՛ զքեզ. և ըմբռնեսցիս՝ և մի՛ ապրեսցիս. և որ միանգամ ապրեսցին ի սո՛ւր մատնեսցին։