Ա․ Լոպուխին
Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, և իմաստությունը ակնածում է Քո անվան առջև. լսեցեք գավազանը և Նրան, Ով այն սահմանել է։ (Սինոդական թարգ․)[9]
9−րդ համարը դժվարությամբ է թարգմանվում և տարբեր տեքստերում տարբեր կերպ է փոխանցվում։ «Տիրոջ ձայնը կանչում է (սլավոներեն՝ «կհնչի») քաղաքին», այսինքն՝ Երուսաղեմ քաղաքին, ինչպես մտածում է մեկնաբանների մեծամասնությունը, կամ էլ Սամարիային, ինչպես ենթադրում են ոմանք (երանելի Հերոնիմոս, Յունգերով, Գոոնակեր)։ «Իմաստությունը («thuschijjuh») ակնածում է («ireh») Քո («schemecha») անվան առջև». սա ենթադրական թարգմանությունն է։ Նմանատիպ թարգմանության իմաստն այն է, որ իմաստունները պետք է ակնածանքով լսեն Աստծո ձայնը։ Յոթանասնիցում և սլավոներենում դիտարկվող նախադասությունը «կփրկի Նրա անունից երկյուղածներին» տարբերակով է ընթերցվում։ «σωζει» (փրկում է) բայը Յոթանասնիցում այն բանի հետևանքով է առաջացել, քանի որ եբրայերեն «tewchijjah» բառը սխալմամբ որպես «jascha» (փրկել) բայի ձև է ընդունվել (նույն կերպ է վարվել նաև երանելի Հերոնիմոսը)։ «φοβουμένους»−ի (երկյուղածներին) ընթերցումը ցույց է տալիս, որ Յոթանասնիցը, ինչպես նաև ասորական ու քաղդեական տեքստերը և երանելի Հերոնիմոսը եբրայերեն «raah−տեսնել» («ակնածանքով նայել») բառի փոխարեն իրենց տեքստերում գործածել են «jareh−վախենալ» բայը։ Նորագույն մեկնաբաններն էլ են վերջին ընթերցումը նախընտրում և, համապատասխանաբար, ողջ քննարկվող արտահայտությունը «իմաստությունը Նրա անունից երկյուղելն է» տարբերակով են փոխանցում (Նովակ, Գոոնակեր՝ «Քո անունից»)։ «Լսեցեք գավազանը («matteh») և Նրան, Ով այն սահմանել է («umi jeadah»)». ըստ ռուսերեն տեքստի իմաստի՝ մարգարեն գալիք պատիժն է գավազան անվանում (Ես. 10։5−15, Եզ. 7։10−11) և պատիժը ուղարկող Տիրոջը լսելու կոչ է անում։ Սակայն բնագրի խոսքերը կարող են նաև այլ կերպ թարգմանվել։ Յոթանասնիցում և սլավոներեն տեքստում դրանք «լսի՛ր ազգ, և քաղաքը զարդարող» տարբերակով են փոխանցվում։ Յոթանասնիցի ընթերցումն այն պատճառով է առաջացել, քանի որ «գավազան» և «ցեղ» իմաստներն ունեցող եբրայերեն «matteh» բառը «ցեղ» իմաստով է ընդունվել, «jeadah» (սահմանել է) արտահայտությունը որպես «jaadeh» (ծագում է «jadah−զարդարել» բառից) է ընթերցվել, և հաջորդ համարից տեղափոխված «od» (դեռևս) մասնիկը որպես «ir» (քաղաք) է կարդացվել։ «Matteh» հասկացությունը «ցեղ» նշանակությամբ է ընդունում նաև երանելի Հերոնիմոսը (audite tribus): Յոթանասնիցի «ir» (քաղաք) ընթերցումն ընդունվում է նաև նորագույն մեկնաբանների կողմից։ Այստեղից էլ [ստացված] ոչ ամբողջովին հասկանալի արտահայտությունը «լսեցե՛ք ցեղ և քաղաքի ժողով» տարբերակով է փոխանցվում (Նովակ, Գոոնակեր)։
6:9−16 համարներ: Մարգարեն նկարագրում է ժողովրդի՝ իրական աստվածահաճությանը հակադրվող վարքը և հայտարարում է ապագա աղետների մասին։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տիրոջ ձայնը քաղաքի վրայ կը հնչի եւ կը փրկի նրա անունից վախեցողներին: «Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կը լցնի քաղաքը, եթէ ոչ հուրը
(Արարատ թարգ․) Իմաստություն է քո անունից երկյուղելը. Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, նա փրկելու է նրանց, ովքեր երկյուղում են նրա անունից, լսե՛ք, ո՛վ տոհմ և քաղաքի հավաք։
(Գրաբար) Ձայն Տեառն ի վերայ քաղաքի կոչեսցի, և ապրեցուսցէ զերկիւղածս անուան նորա։ Լո՛ւր ազգ, ո՛ հանդերձեսցէ զքաղաք,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: