ՍԱՄՍՈՆԻ ՄԱՍԻՆ

­Նա կարգ­վեց իբրև բար­կութ­յան գոր­ծիք այ­լազ­գի­նե­րի վրա. Աստ­ված կա­մե­նում էր նրա­նով առ­նել վրեժ Ե­նա­կի որ­դի­նե­րից: Այն­տեղ էր շնա­կերպ առ­յուծ­նե­րից մե­կը, որ գո­չեց ու հար­ձակ­վեց նրա վրա: Առ­յուծն առ­յու­ծին հան­դի­պեց. մե­կը հի­նա­վուրց` լի չա­րութ­յամբ և մ­յու­սը` նո­րօր­յա առ­յու­ծի կոր­յուն` լի երկ­նա­յին զո­րութ­յամբ: ­Հին առ­յու­ծը ա­հե­ղա­ձայն մռնչում էր սար­սա­փեց­նե­լով մա­տաղ կոր­յու­նին: Իսկ նա զո­րութ­յամբ մռնչում է` ար­հա­մար­հե­լով նրա տկար խոս­քը և ­փա­փուկ մարմ­նով խեղ­դում: ­Մինչ­դեռ Աստ­ծու հրեշ­տա­կը չքնաղ ման­կան հորն ու մո­րը ա­վե­տիս է տա­լիս, այն­տեղ մարդ­կանց չա­րա­սեր թշնա­մին հեր­թով լսեց ա­մեն ինչ, որ հրեշ­տակն ա­սաց նրան, ակն­դետ նրան էր նա­յում` թե ուր կորց­նի նրան իր դե­ղի մեջ: Եվ ո­րո­վայ­նում սնվե­լիս չկա­րո­ղա­ցավ վնա­սել նրան. (ուս­տի) ե­կավ մտավ մո­լեգ­նած չար գա­զա­նի մեջ, կա­տա­ղեց­րեց և ն­րա վրա հար­ձակ­վել տվեց, որ­պես­զի, թերևս կա­րո­ղա­նա աստ­վա­ծա­տուր շնորհ­նե­րը խա­փա­նել. ցան­կա­լի ծա­ղի­կը խամ­րեց­նել, Իս­րա­յե­լի տա­րած­վող լույ­սը մա­րել: Դ­ևե­րի բա­զում գնդե­րը որ­պես օգ­նութ­յուն, ինչ­պես և ­Սա­վու­ղի օ­րե­րին իմա­նա­լի չա­րը (սա­տա­նան) ա­մո­նա­ցի­նե­րի հետ ե­կան մտան գա­զա­նա­ցած առ­յու­ծի մեջ, (և ­նա) մռնչաց յոթ­նա­գի­սակ մա­ն­­կան դեմ: Իսկ նա, իբրև ուխ­տա­վոր քա­հա­նա, աջ ձեռ­քը դրեց գլխի վրա ու ձա­խով բռնեց կզա­կը և­ իր գիրկն առ­նե­լով խեղ­դեց տե­սա­նե­լի բար­կութ­յու­նը, և թմ­րեց­նե­լով ան­մեռ չա­րութ­յու­նը` գա­զա­նի շուն­չը կտրեց դրա հետ միա­սին: ­Բա­զու­կը բա­զու­կին եր­կա­րեց, ձայ­նը ձայ­նին խառ­նեց, դ­­ևե­րի բա­զում գնդե­րը հա­լա­ծեց` ոչ թե բռով ջախ­ջա­խե­լով և ս­րով հա­տե­լով առ­յու­ծի գե­ղե­ցիկ բնութ­յու­նը ա­պա­կա­նեց, (առ­յու­ծի), որ բո­վան­դակ աշ­խար­հի խոր­հուրդն էր[1]:

 

Արդ, շատ օ­րեր անց­նե­լուց հե­տո առ­յու­ծի դիա­կը մաքր­վեց գարշ խո­նա­վութ­յու­նից, թա­փուր և ­դա­տարկ մնաց նրա որո­վայ­նը, թա­փուր և ­դա­տարկ մնա­ցին եր­կինք ու եր­կի­րը, որով­հետև սրանց չշո­ղա­ցին երկ­նա­վոր հրեշ­տակ­նե­րը: Բզկտող դ­­ևե­րը մուտ­ևել էին ա­նում նրա փո­րում, հե­տս­­մուտ դառ­նութ­յուն էին բե­րում և ­հա­նում բնա­կան քաղց­րութ­յու­նը. ինչ­պես աշ­խար­հի մի­ջից այն­պես էլ յու­րա­քանչ­յուր մար­դու մի­ջից, Աստ­ծո խոս­քե­րի քաղց­րութ­յունն էին պո­կում հա­նում նրա մտքե­րի մի­ջից: ­Կեն­դա­նի մար­դիկ նման­վում էին մեռ­յալ դիակ­նե­րի. բո­լո­րից վա­նում մահ­վան հո­տը: Կ­յան­քի բուր­մուն­քով օծ­վեց, խնկվեց մա­նուկ ­Սամ­սո­նը, մե­ռած առ­յու­ծին ա­նուշ հո­տով յու­ղեց խնկեց: ­Դեպ կյան­քի այդ բու­րու­մը դի­մեց մե­ղու­նե­րի մի պարս, ե­կավ և­ ա­խոր­ժեց (ըմ­բոշխ­նել) պատ­րաստ­ված ա­մա­նը, տեղ զբա­ղեց­նե­լով զե­տեղ­վեց նրա մեջ, և­ այն­չափ ցան­­կա­լի ու բաղ­ձա­լի էր, որ ուխ­տա­վոր մա­նու­կը ճա­շա­կեց, և ն­րան հա­ճե­լի թվաց:

 

Ան­զեն ­Սամ­սո­նը հաղ­թեց և ս­պա­նեց գա­զան առ­յու­ծին: Երկ­րորդ Ա­դա­մը զեն­քով զրա­հա­վոր­վեց ջրե­րի մեջ, կա­պեց, գլո­րեց ա­նա­պա­տի այն առ­յու­ծին, որ սկզբից սպա­նել էր մարդ­կա­յին ցե­ղը: ­Սամ­սոնն առ­յու­ծի մա­հը չհայտ­նեց իր ծնող­նե­րին, (մինչ­դեռ) մեր ­Տե­րը բա­ցեի­բաց քա­րո­զեց ան­մեռ առ­յու­ծի (սա­տա­նա­յի) խոր­տա­կու­մը և ­մեզ իշ­խա­նութ­յուն պարգ­ևեց տկար մարմ­նով խոր­տա­կել նրա դա­ժա­նութ­յու­նը: ­Մեր ­Տերն իբրև Աստ­ված և Աստ­ծո Որ­դի սպա­նեց չար գա­զա­նին, հա­լա­ծեց դ­­ևե­րի գնդերն ի­րենց բնա­կա­րան­նե­րից, սրբեց և ­մաք­րեց նրանց գար­շա­հո­տութ­յու­նը, որ բռնել էր ամ­բողջ աշ­խար­հը, օծեց և խն­կեց նրանց ամ­բողջ գար­շա­հո­տութ­յու­նը: Եվ ա­հա մե­ղու­նե­րի պար­սի փո­խա­րեն երկ­նա­յին հրեշ­տակ­ներն էին վե­րու­վար ա­նում նրա մեջ:

 

­Տես տաս­ներ­կու ա­ռաք­յալ­նե­րին և ­զար­մա­ցիր: Ա­րա­գա­թռիչ մե­ղու­նե­րը (տվյալ) գա­վա­ռի տա­րած­քով միայն կա­րող են պտտ­վել, և ­ծա­ղիկ­նե­րի ա­ռօր­յա փո­շին (նրանք) շտա­պում են նյութ դարձ­նել մեղ­րա­գոր­ծութ­յան հա­մար: Անթև ա­ռաք­յալ­ներն իբրև թ­­ևա­վոր­ներ հե­ռաս­տան­նե­րը մեղ­րա­գոր­ծե­ցին որ­պես մեր­ձա­վոր վայ­րեր: Ի՜նչ պատ­վա­կան ծա­ղիկ­ներ կան որ չես տես­նի ա­ռաք­յալ­նե­րի մեջ. ­Հին աշ­խար­հը նո­րո­գե­ցին, ինչ­պես մե­ղու­նե­րը մե­ռած առ­յու­ծին նոր ծա­ղիկ­նե­րով նո­րո­գե­ցին[2]:

 

Ա­սում է, ­Սամ­սո­նը գնաց ե­րեք հար­յուր աղ­վես բռնեց, զույգ-զույգ, պոչ-պո­չի կա­պեց և կ­րակ վա­ռե­լով` դրեց նրանց պո­չե­րի վրա ու ար­ձա­կեց այ­լազ­գի­նե­րի ար­տե­րի մեջ: Այս պատ­մութ­յունն այ­լա­բա­նութ­յուն ու­նի իր մեջ. նրա մեջ տես­նում ենք ո­գի­նե­րի ծա­ծուկ չա­րութ­յու­նը: ­Հե­թա­նոս­նե­րի ե­կե­ղե­ցին, որ ա­ռաք­յալ­նե­րի կող­մից հիմ­նադր­վեց, բա­րի­քով լե­ցուն արտն է. (այն) եր­կինք դար­ձած բո­վան­դակ աշ­խարհն է, ո­րով­հետև ­Տե­րը բո­լո­րի մեջ ի­րա­գոր­ծեց եր­կնքի և­ եր­կրի ան­բա­ժա­նե­լի միա­բա­նութ­յու­նը: ­Մինչ­դեռ ծով ու ցա­մաք միա­սին այն­պի­սի հրա­շա­լի վա­յել­չութ­յան մեջ ցնծա­լով ու­րա­խա­նում էին, դ­­ևե­րի բո­լոր գնդե­րը քայ­քա­յվե­լով ցրվե­ցին օ­տա­րութ­յան մեջ, ո­րով­հետև հին վի­շա­պի թույ­նը զո­րազր­կվեց: ­Մար­դիկ` ա­ռողջ մարմ­նով և ­Սուրբ ­Հո­գով հրեշ­տա­կա­յին կյան­քով էին ապ­րում ե­կե­ղե­ցու մեջ: ­Հան­կարծ ա­գա­հութ­յան ամ­պը դի­վա­հար­եց և­ ա­ռա­գաստ­ե­լով փա­ռա­կա­լեց ա­ռա­տա­բաշխ մա­տա­կա­րար­նե­րի աչ­քը, և ն­րան­ցից կոծ­կեց ի­մա­նա­լի լույ­սը. (ամ­պը) աս­տի­ճա­­նա­բար տա­րած­վեց և բռ­նեց բո­վան­դակ աշ­խար­հը: Իսկ ամեն տե­սակ չա­րի­քից հե­տո հենց սրան­ցից բոր­բոք­վե­ցին ան­շի­­ջա­նե­լի կրակ­նե­րը` այ­լան­դակ վար­դա­պե­տութ­յուն­նե­րը, որոնք շատ ա­վե­լի վատ են, քան բզկտող աղ­վես­նե­րի ե­րա­մակ­նե­րը. (սրանք) վար­դա­պետ­նե­րի ճշմար­տութ­յու­նը քա­րո­զում են հար­յուր կեր­պա­րան­քով, և­ ի­րենց սրտե­րը ճշմա­րիտ Աստ­ծուց հե­ռա­ցած են:

 

­Բայց թերևս մե­կը հարց­նի հսկա­յին ին­չու՞ էր պետք է­շի ծնո­տի կա­րի­քը զգալ: Ու­շա­դիր հետ­ևիր գրքի կար­գա­բա­նութ­յա­նը և­ այն­տե­ղից կի­մա­նաս: ­Սուրբ ուխ­տա­վոր մա­նու­կը. ինչ պիղծ բա­նի որ մո­տե­նում էր` նրա ձեռ­քե­րի մեջ մաքր­վում էր. այդ­պես էլ է­շի ծնոտն էր, որ նրա ձեռ­քի մեջ օգ­նութ­յան զենք էր, իսկ հե­տո` հե­թա­նոս­նե­րի մաք­րութ­յուն, ին­չը և­ ա­րա­րած­նե­րի ­Տե­րը սրբա­գոր­ծեց: ­Սամ­սո­նը տե­սա­նե­լի պա­տե­րազ­մը ոսկ­րով ա­րեց. նա­հա­տակ­նե­րի ոս­կոր­նե­րը մարդ­կանց տե­սա­նե­լի և­ ան­տե­սա­նե­լի մեղ­քե­րը ախ­տա­զեր­ծե­ցին: Իսկ ջու­րը, ասում են, է­շի ծնո­տից ին­չո՞ւ հո­սեց: ­Նա, ով հաղ­թութ­յուն շնոր­հեց նրանց է­շի ծնո­տի մի­ջո­ցով, նրա­նով էլ ծա­րա­վը հա­գեց­րեց. այն, որ փրկութ­յան զենք ե­ղավ, նրա փրկութ­յան պատ­ճա­ռը դար­ձավ. է­շի ծնո­տից խմեց ջու­րը, նրա հետ էլ Աստ­ծո ի­մաս­տութ­յունն ըմ­բոշխ­նեց: ­Սամ­սոնն իր ան­ձին էր վե­րագ­րում մեծ պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կը և­ ոչ թե` ծնո­տին: Ն­րա դեմ ե­լավ կռվե­լու ծա­րա­վը, ո­րին ան­հա­ղորդ էր իր հաղ­թա­նա­կի մեջ և­ ո­րին սա­կայն ճա­նա­չեց իր սաս­տիկ ծա­րա­վի ժա­մա­նակ: ­Բայց մի փոքր ակ­նարկ նե­տենք այս ժա­մա­նա­կի վրա: Ա­նա­սու­նի ցա­մա­քած ոսկ­րից ան­հու­սա­լի էր, (թե կա­րող էր) ջուր դուրս գալ. ար­դա­րութ­յու­նից ցա­մա­քած աշ­խար­հում ան­հու­սա­լի էր, որ ա­ռա­ջին հան­ցան­քը ձրիա­բար պետք է թողն­վեր:

 

Ա­սում է. նա ի­ջավ ­Գա­զա և մ­տավ մի պոռ­նիկ կնոջ մոտ: Քա­ղա­քի տղա­մար­դիկ վրդով­վե­ցին և­ ամ­բողջ գի­շեր պա­հա­պան­նե­ր ­կար­գե­ցին նրա վրա: ­Բայց քա­նի որ Աստ­ծո շնորհ­քը նրա վրա էր` ար­տա­քո կար­գի նոր հրաշք­ներ գոր­ծեց. քա­ղա­քի դռնե­րը սե­մե­րի և ­սող­նակ­նե­րի հետ տե­ղա­հան ա­րեց, վերց­րեց և­ ե­կավ մի բարձր լե­ռան վրա, և ­կանգ­նեց ­Քեբ­րոն լե­ռան վրա, որ­տե­ղից տես­նե­լով քա­ղաքն ու քա­ղա­քի դռնե­րը` նա մե­ծա­պես զար­մա­նում է: Եվ սա օ­րի­նակն է մեր ­Տի­րոջ դժոխք իջ­նե­լու ու մահ­վան քա­ղաքն ա­վե­րե­լու և ­վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի մեջ (այն) չհի­շե­լու: Իսկ ե­թե քո միտ­քը սոս­կաց պոռ­նիկ կնոջ հա­մար, (ա­պա) դու հի­շիր բո­վան­դակ աշ­խար­հի պոռն­կութ­յու­նը և ­խիստ զար­մա­ցիր, ո­րով­հետև չխոր­շեց ու չգար­շեց (Սամ­սո­նը = Ք­րիս­տոս):

 

­Բայց մեր առջև հարց կա. ի՞նչ­ է նրա մա­զե­րի յոթ մա­սի բա­ժան­ված լի­նե­լը. ի դեպ հրեշ­տա­կը զգու­շութ­յամբ պատ­վի­րեց, որ­պես­զի եր­բեք նրա գլխին եր­կաթ չդիպ­չի: Ինչ­պես ա­սել ենք մեկ այլ տեղ, յոթ թի­վը (ու­նի իր պատ­ճա­ռը). ո­րով­հետև աստ­վա­ծա­յին Գր­քե­րի զո­րութ­յու­նը մեկ է. նրա­նցի­ց ­վե­ցը ցույց են տա­լիս վե­ցօր­յա ա­րա­րած­նե­րին, որ սկզբից էին, իսկ յոթ­նե­րորդն Աստ­ծուն նվիր­ված սուրբ և ­փա­փուկ օր է, ո­րը և­ ա­նաշ­խա­տե­լի զո­րութ­յան հան­գիստ կոչ­վեց: Ու­րեմն` այս աշ­խարհն ու աշ­խար­հաս­տեղ­ծը ուխ­տա­վոր ման­կան մեջ դրոշմ­վե­լով անձ­նա­վոր­վեց: Եվ ­Սամ­սո­նի մեջ այս շնորհ­նե­րը եր­ևում են հա­մա­ձայն նրա մա­զե­րի յոթն­յակ թվի. հի­շե­լով Ե­սա­յի մար­գա­րեի խոս­քը (ա­սենք) սա օ­րի­նակն էր այն գե­ղե­ցիկ շա­ռավ­ղի, որ ա­ճե­լու էր ­Հե­սո­ւի ար­մա­տից (ԺԱ 1)` ­Սուրբ ­Հո­գու յոթ մա­սե­րը վե­րագ­րե­լով նրան, հա­մա­ձայն (­­Սամ­սո­նի մա­զե­րի) թվա­քա­նա­կի: ­Նաև ­Պո­ղոս ա­ռաք­յալն է ա­սում ­Կորն­թաց­վոց թղթի մեջ. «Աստ­ված ե­կե­ղե­ցու մեջ դրեց ա­ռաք­յալ­ներ, մար­գա­րե­ներ, հո­վիվ­ներ, վար­դա­պետ­ներ, զո­րութ­յուն­ներ, բժշկութ­յուն­ներ, զա­նա­զան լե­զու­ներ, լե­զու­նե­րի թարգ­մա­նութ­յուն­ներ» (Ա Կորնթ. ԺԲ 28): ­Յոթն­յա­կի այս շնորհ­ներն եր­ևում են յու­րա­քանչ­յուր ան­ձի մեջ, և­ ե­թե սրա­նցի­ց ­մե­կը պա­կա­սում է նրա մեջ` նրան խեղ են կո­չում և­ ոչ ող­ջան­դամ, իսկ ե­թե յոթն էլ բա­ցա­կա­յում են` մե­ռած է և­ ոչ կեն­դա­նի:

 

­Հարկ ենք (հա­մա­րում) ա­սել մա­զե­րի բնութ­յան մա­սին, թե ին­չու էր նրանց մեջ բնակ­վում ­Հո­գու զո­րութ­յու­նը և­ ո՛չ սր­­տի, ո՛չ մտ­­քի մեջ և­ ո՛չ­ էլ ար­դա­րութ­յան այլ մա­սե­րում: ­Քան­զի ահա­վա­սիկ նա պիղծ կա­նանց մոտ էր մտնում, բայց Աստ­ծո Հո­գին ձեռ­քից բաց չէր թող­նում նրան և­ երբ նրա մա­զե­րը կտրվե­ցին` Աստ­ծո շնորհ­նե­րը լքե­ցին նրան, թու­լա­ցավ ու եղավ իբրև մեկն ա­նուժ մարդ­կան­ցից: ­Սա­վուղ թա­գա­վո­րը օծութ­յան հո­գի ու­ներ նույն հո­գին զո­րաց­րեց նրան ա­մո­նա­ցի­նե­րի դեմ պա­տե­րազ­մե­լիս, բայց երբ ա­նար­գեց Աստ­ծո պատ­վի­րան­նե­րը` ինքն իսկ ջնջեց ­Սուրբ ­Հո­գու օ­ծութ­յու­նը, ­Տե­րը լքեց նրան, և ­պիղծ դ­­ևը սկսեց չար­չա­րել նրան: Արդ, ­Սամ­սոնն օ­ծութ­յան հո­գի չու­ներ, այլ` զո­րութ­յան, և ­զո­րութ­յու­նը քա­նի դեռ նրա մեջ էր, պիղծ կա­նայք չէին կա­րող խա­փա­նել նրա զո­րութ­յու­նը, բայց երբ նրա մա­զե­րը կտրվե­ցին, կտրվեց և ն­րա մեծ զո­րութ­յու­նը: Եվ մա­զե­րի խտութ­յունն Աստ­ծո օրհ­նութ­յան նշա­նակ էր, որ տրված էր Աբ­րա­հա­մին. «­­Քո զա­վա­կը երկն­քի աստ­ղե­րի և ­ծո­վա­փի ա­վա­զի նման պետք է լի­նի» (Ծննդ. ԼԵ 11): Աստ­ղե­րի և­ ա­վա­զի բազ­մութ­յու­նը ոչ ոք չի կա­րող թվել, բայց միայն նա, ով ա­րա­րեց դրանք. նույն­պես մա­զե­րի քա­նա­կը ոչ ոք չգի­տի: Ս­րան­ցից ա­վե­լին ի­մա­ցիր. Աստ­ծո զո­րութ­յան ու­ժը, որ ­Սամ­սո­նի մեջ էր:

 

Արդ, ի­մաս­տութ­յան հո­գի ու­նեն ­Սուրբ ­Հո­գի ու­նե­ցող­նե­րը, բայց ինչ­պես այ­լա­բա­նում են նրա­նով զո­րա­ցած­նե­րը, Սամ­սոնն օ­րի­նակն էր իր ժո­ղովր­դի աբ­րա­համ­յան տոհ­մի, որի մեջ կար Աստ­ծո օրհ­նութ­յան զո­րութ­յու­նը, այ­սինքն` յոթն­յակ մա­զե­րի մեջ, ո­րոն­ցով պսակ­ված էր ­Սամ­սո­նի` Իս­րա­յե­լի դա­տա­վո­րի գլու­խը: Այն ցույց էր տա­լիս Աստ­ծո օրհ­նութ­յան զո­րութ­յու­նը, որ կար ի­րենց նա­խա­հայր Աբ­րա­հա­մի մեջ, ինչ­պես մեր նա­խա­հայր Ա­դա­մի, թե` «Ա­ճե­ցեք և ­բազ­մա­ցեք և լցրեք եր­կի­րը» (Ծննդ. Ա 22), նույն­պես և Ա­դա­մի որ­դուն` Աբրա­հա­մին, թե` «­­Քո զա­վա­կը բազ­մա­նա­լու է երկն­քի աստ­ղե­րի և (ծո­վի) ա­վա­զի նման» (Ծննդ. ԼԵ 11): Աստ­ծո օրհ­նութ­յու­նը գլխա­վո­րե­լով ա­ճեց ու հան­գեց եր­կու­սի վրա և, իբրև Աստ­ծո բա­րի­քի ա­վե­տիք, ուխ­տա­վոր ման­կան, այ­սինքն` Սամ­սո­նի ծնող­նե­րի վրա: Եվ քա­նի դեռ նա այդ ուխ­տի մեջ էր` հա­զար­նե­րի էր հա­լա­ծում և բ­յու­րա­վոր­նե­րի` ցնցում, բայց երբ իր ան­ձը հե­ռաց­րեց Աստ­ծո ուխ­տից, այն­ժամ Աստ­ծո սուրբ խոր­հուրդ­նե­րի դրու­ժա­նը դար­ձավ, քան­զի նրա գլխի յոթ­նահ­յուս մա­զե­րը կապկպ­վե­ցին կա­պե­րով և Աստ­ծո յոթ­նար­փի շնորհ­նե­րի նշա­նակն ու են­թա­կան խուզ­վեց պոռ­նի­կի կող­մից, կտրվեց զո­րութ­յու­նը. նախ նրան գի­նիով[3] թմրեց­րեց և ­հե­տո նրան` թու­լա­ցած քաջ և­ ա­րի հսկա­յին գա­մե­լով իր ծնկնե­րի մեջ, և ­հո­գու մո­լե­կան ախ­տով, իբրև պա­րա­նով, կա­պե­լով նրան նախ մտքով կու­րաց­րեց, ո­րից հե­տո մարմ­նով այ­լազ­գի­նե­րի ձեռ­քը հանձ­նեց:

 

­Յոթ­նահ­յուս մա­զե­րի հա­տու­մով, յոթն­յակ հան­ցանք­նե­րով ի­րենք ի­րենց մեջ մա­րե­ցին (­­Սուրբ) ­Հո­գու յոթ­նար­փի շնորհ­նե­րը` ծաղ­րու­ծա­նակ լի­նե­լով քա­նա­նա­ցի­նե­րի բո­լոր յոթ ցե­ղե­րին: Եվ այդ­պես թու­լա­ցած ու նվաս­տա­ցած լի­նե­լով` նրանք ա­ղո­րի­քի մեջ աշ­խա­տե­ցրին, նրան, որ կո­տո­րում, ման­րա­տում, ոտ­քի տակ կոխկր­տում էր այ­լազ­գի­նե­րին իբրև օ­րի­նակ իր ժո­ղովր­դի, որ նույն­պես ի­րենց յոթն­յակ հան­ցանք­նե­րով կապ­ված էին կուռ­քե­րի հետ, և պղծ­վե­ցին ­Բել­բե­գով­րի մեջ, իրենց ա­զա­տութ­յան լույ­սի յոթ­նա­ջահ­յան աշ­տա­նա­կը թու­լաց­րին ի­րենց ան­ձե­րի մեջ, և­ այս­պես ա­պա­կան­վե­ցին ի­րենց գոր­ծե­րում, և ­պոռն­կութ­յուն ա­րե­ցին ի­րենց ըն­թաց­քի մեջ. «Ահա իմ բար­կութ­յան մեջ երդ­վե­ցի, թե իմ հանգստ­յան մեջ պետք է մտնեն» (­­Սաղ. ՂԴ 11), բայց չմտան, այլ ըն­կան ա­նա­պա­տում: Մտ­քով տա­կա­վին Ե­գիպ­տո­սում էին Ե­գիպ­տո­սից ելած­նե­րը, իսկ նրան­ցից ծնված­նե­րը, ո­րոնց մեջ օրհ­նութ­յան կայ­ծը կար, նրա­նով (օրհ­նութ­յան կայ­ծով Հ.Ք.) զո­րա­ցած ավետ­յաց եր­կի­րը ժա­ռան­գե­ցին: Ի­րենց հայ­րե­րի նման սրանք ևս­ ա­ճա­պա­րե­ցին և ­մո­ռա­ցան Աստ­ծո գոր­ծե­րը, խառ­նակ­վե­ցին հե­թա­նոս­նե­րի հետ, նրանց նման հա­վա­տար­մո­րեն ծա­ռա­յե­ցին նրանց կուռ­քե­րին, և ն­րան չհնա­զանդ­վե­ցին, այլ ի­րենց ան­ձը դուրս թո­ղե­ցին աստ­վա­ծա­յին խոր­հուրդ­նե­րից: Այդ պատ­ճա­ռով նրանց տի­րե­ցին ի­րենց ա­տե­լի­նե­րը և ­քա­նա­նա­ցի­նե­րի յոթ ցե­ղե­րի ձեռ­քի տակ գտնվե­ցին: Ու թե­պետև բա­զում ան­գամ նրանց փրկեց, բայց նրանք ի­րենց հայ­րե­րից ա­վե­լի վշտաց­րին նրան ի­րենց խոր­հուրդ­նե­րով: Եվ ա­հա կրճատ­վե­լով ու կո­տոր­վե­լով` բո­լոր ազ­գե­րից ա­վե­լի թու­լա­ցան, թե­պետև ար­մա­տը կտրվեց` ող­կույ­զի հա­տի­կը չա­պա­կան­վեց, որով­հետև ­Տի­րոջ օրհ­նութ­յու­նը նրա մեջ էր, ինչ­պես մար­գա­րեի խոսքն է ա­սում. «Ե­թե ­Տի­րոջ զո­րութ­յու­նը մեզ զա­վակ չթող­ներ` ­Սո­դո­մի պես պի­տի լի­նեինք և ­Գո­մո­րի նման­վեինք» (Ե­սա­յի Ա 9): ­Դարձ­յալ. «­­Թող ­Հու­դա­յին իշ­խան չպակ­սի և ն­րա ա­րի զին­վոր­նե­րին` զո­րա­պետ» (Ծննդ. ԻԹ 10), որ ­Հես­սե­յի ար­մա­տից էր: Եվ թե­պետ Ե­գիպ­տո­սից ե­լած հայ­րերն ու նրանց ծնունդ­նե­րը խո­տոր գտվե­ցին և ս­խալ, ու նրանց ա­նօ­րե­նութ­յուն­ներն ա­վե­լի շատ ե­ղան քան նրանց գլխի մա­զե­րը, ո­րով­հետև (հաս­տատ) չմնա­ցին նրա ուխ­տի մեջ, և­ ա­նա­պա­տում իր ձեռ­քը բարձ­րաց­րեց նրանց վրա` սատ­կեց­նե­լու նրանց ու Քա­նա­նի մեջ այ­լազ­գի հե­թա­նոս­նե­րին մատ­նե­լու:

 

Ն­րանց բո­լոր չա­րութ­յուն­նե­րի գլուխն այն էր, որ նրանց ծա­ռա­նե­րից հե­տո, ո­րոնք կո­տո­րե­ցին, նաև նրա ­Սե­ղա­նը կոր­ծա­նե­ցին, ին­չի մեջ Ե­ղիան մե­ղադ­րում է Իս­րա­յե­լին: Եվ ­Տի­րո­ջը մե­ղան­չե­ցին, ու կա­մե­նա­լով ժա­ռան­գութ­յու­նը հափշ­տա­կել` ժա­ռան­գին սպա­նե­ցին, և­ այ­նու­հետև կո­տոր­վե­ցին և սպառ­վե­ցին ա­նի­րավ մշակ­նե­րը (տե՛ս Մտթ. ԻԱ 33-41), ինչ­պես ուխ­տա­վոր ­Սամ­սո­նի գլխի խուզ­ված մա­զե­րը, և ն­րանց այ­գին ու­րիշ մշակ­նե­րի տրվեց, ո­րոնք նոր ու կեն­դա­նի բույ­սեր ե­ղան` պտղա­բեր ու նա­հա­պետ­նե­րի ար­մա­տից ա­ճած, այ­սինքն` ժո­ղովր­դի գլուխ­նե­րից: Եվ այն խոս­քը, որ (իբրև) հա­վի­տե­նա­կան ուխտ, եր­դու­մով կնքվեց Աբ­րա­հա­մի և ն­րա զա­վա­կի հետ, հի­շեց նրա զա­վա­կի մի­ջո­ցով, որ մարմ­նով նրանն էր. նրա­նով օրհն­վե­ցին աշ­խար­հի բո­լոր ազ­գե­րը: Աբ­րա­հա­մի հա­վատ­քով նոր ծնված­նե­րը կոչ­վե­ցին նրա որ­դի­ներ ու ա­վետ­յաց ժա­ռանգ­ներ, և­ ե­ղան սի­րե­լի նո­րա­տուն­կներ` (Աստ­ծո) փառ­քի մեջ (­­Սուրբ) ­Հո­գով զո­րա­ցած և ­Խա­չի սե­ղա­նի շուրջ հա­վաք­ված լու­սո ծնունդ­ներ: (Ս­րա) շնոր­հիվ (նրանք) կա­րող կլի­նեն ­Խա­չի բո­վան­դակ զո­րութ­յամբ դի­մա­կա­յել չա­րին մար­տի ու պա­տե­րազ­մի օ­րը, և ­յոթ­նա­պա­տիկ հա­տու­ցել նե­ղիչ­նե­րին ծա­ռա­յութ­յան (պատ­ճա­ռած) նե­ղութ­յան հա­մար, ու նեղ­յալ­նե­րի հա­մար պատ­րաս­տել ա­զա­տութ­յան հան­գիս­տը: Եվ այս­պես, հա­մա­ձայն բնութ­յան, հրա­շա­լի հո­րին­ված­քով մտնե­լով հզո­րի տու­նը, նրա գոր­ծիք­նե­րը հափշ­տա­կե­ցին ու նրա պնդոց­նե­րը ամ­րա­ցված սե­մե­րի հետ միա­սին, ե­ռահ­յուս պա­րա­նով, այն է` ե­ռա­միաս­նա­կան զո­րութ­յամբ. աջ և ­ձախ հա­կընդ­դեմ կող­մե­րի միա­բա­նու­մով` հա­կա­ռա­կոր­դին կոր­ծա­նե­լու հա­մար ու­ժե­ղա­նա­լով` ի­րենք ի­րենց ա­ռաջ մղե­լով նրանց տնե­րի հե­նաս­յու­նե­րը ցնցե­լով խարխ­լե­ցին և փ­լե­ցին նրանց գլխին, և­ ի­րենց ան­ձը կորց­րին այ­լազ­գի­նե­րի հետ` նրանց (պատ­ճա­ռած) չար­չա­րանք­նե­րով հա­նուն աստ­վա­ծահ­րա­ման օ­րենք­նե­րի և ն­րա սքան­չե­լի ան­վան, որ­պես­զի վախ­ճա­նի օ­րը գտնեն նրան և մ­նան հա­վի­տե­նա­կան կյան­քի մեջ: Եվ այս­պես մեզ նա­խա­տող­նե­րի նա­խա­տի­նքը դուրս ե­կավ մեր մի­ջից և փա­ռա­վոր­վեց սուրբ Իս­րա­յե­լի ա­նու­նը, և­ այ­սու­հետև պար­ծե­նա­լու ենք նույն փառ­քով փա­ռա­վոր­ված ի փառս մեր ա­ռա­ջին փառ­քի:

 

­Նաև այլ բան են խորհր­դան­շում նրա շնոր­հա­լի մա­զե­րը. այս կյան­քի յոթ­նօր­յա խոր­հուր­դը, ինչ թվով մեր ժա­մա­նակն է սկսում, որ շրջա­դար­ձա­կան բյուր ն­­մա­նութ­յամբ բազ­մա­նում է և­ ա­վարտ­վում յոթն­յա­կի նույն թվով մե­կից սկսե­լով և ­միա­վոր­նե­րով բազ­մա­նա­լով ու նույն ա­վարտն ու­նե­նա­լով և, հա­մա­ձայն ա­րար­չութ­յան շնոր­հի, մի­միան­ցով զո­րա­նա­լով: Ն­մա­նա­պես և ­ժա­մա­նա­կի ըն­թաց­քին գե­րա­գույն ­Գո­յից գո­յա­ցած արա­րած­ներս զար­գա­նա­լով բազ­մա­պի­սի ե­ղա­նակ­նե­րով, այ­սինքն` բնութ­յամբ` զո­րա­ցած տե­սա­կի, գե­ղեց­կութ­յան բա­րե­կար­գութ­յամբ ըստ բնութ­յան օ­րի­նի (ի­րա­րու) ան­հա­կա­ռակ ու անմր­ցե­լի են. (սա) այն է, որ եր­ևում է բո­լո­րի մեջ: Իսկ երբ մաս­նա­վոր­նե­րը միա­սին զա­նա­զան այ­լայ­լում­նե­րով ար­տա­մերժ­վե­ցին (ի­րենց) հա­մա­զոր ճշմար­տութ­յու­նից, մեր բա­նա­կան բնութ­յու­նը գո­յակ­ցա­կան և զ­գա­յա­կան տար­րե­րով հան­դերձ ըն­կավ վաղն­ջա­կան ա­պա­կա­նութ­յան տակ: Ս­րա պատ­ճա­ռը (մար­դու) իշ­խա­նա­կան (մե­նաշ­նոր­հի) մեջ բա­րութ­յան պա­կա­սելն էր, (ո­րի հետ­ևան­քով) նա­խաս­տեղ­ծի հան­ցանք­նե­րով հնաց­նող յոթն­յա­կի[4] չա­րը հզո­րա­ցավ, որ բազ­մա­պի­սութ­յամբ ա­վե­լա­ցել ու բազ­մա­ցել էր ա­ռա­վել, քան գլխի մա­զե­րը, և ­մեղ­քի պա­րան­նե­րով կապկպ­վե­լով բո­լոր զգա­յութ­յուն­ներն ախ­տա­կիր ե­ղան և ­հափշ­տակ­վե­ցին (զա­նա­զան) հեշ­տանք­նե­րով: Եվ ա­հա, օ­տա­րազ­գի դ­­ևե­րի և ­մեղ­քե­րի ծա­ռա­նե­րը ե­ղան մինչև որ այ­ցի ե­կավ Ա­դա­մի Ա­րա­րիչն ու Փր­կի­չը, որ ոչ այլ տե­ղից, բայց ե­թե մեր բնութ­յան մի­ջից գտավ մեր (մեղ­քե­րի Յ.Ք.) հնութ­յան նո­րո­գութ­յան կայ­ծա­կը, որ նրա պատ­ճա­ռով մեր խո­նարհ մար­մի­նը վերց­նե­լով ու վե­րըն­ծա­յե­լով նո­րո­գեց հա­մա­ձայն իր փա­ռա­վոր մարմ­նի նմա­նութ­յան Աստ­ծու Որ­դու փառ­քի ա­զա­տութ­յան մեջ: ­Բո­լոր ե­ղա­կան­նե­րիս[5] հետ միա­սին գա­լով, ո­րոնք ըստ ինք­յան ա­պա­կան­ված էին, փա­ռա­վոր­վե­լով զո­րա­ցան և ­հաղ­թող դուրս ե­կան հաղ­թո­ղի (նկատ­մամբ), որ հա­կա­ռակ էր կյան­քին: Եվ վե­րա­բու­սե­լով հա­սակ ա­ռան և­ ե­ղան կա­տար­յալ այլև միա­վո­րա­կան զո­րութ­յամբ հո­դա­կապ­վե­ցին գլխի` Ք­րիս­տո­սի հետ: Եվ այ­նու­հետև ­Հի­սու­սի աստ­ված­պե­տա­կան կյան­քը հայտ­նի դար­ձավ մեր մարմ­նի մեջ, (Ն­րա կյան­քը), որ կեն­սա­տու լի­նե­լով հաղ­թող գտնվեց մա­հա­բե­րի հան­դեպ:

 

Այս­պես ­Սամ­սո­նի յոթ­նահ­յուս մա­զե­րի խոր­հուր­դը զա­նա­զան­վում է Ա­դա­մի խորհր­դից, ո­րով­հետև ­Տեր Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց հո­ղից և ն­րա մեջ կեն­դա­նա­կան շունչ դրեց: Եվ Աստ­ված այն­պես իր պատ­կե­րով ստեղ­ծեց մար­դուն ու հո­րի­նե­լով ա­րար­չա­կան զո­րութ­յամբ` իր ան­մա­հա­կան ու ա­նա­պա­կան փառ­քի պատ­կե­րի նմա­նութ­յու­նը պարգ­ևեց (նրան): Բայց ուխ­տա­զանց հան­ցա­վո­րութ­յան պատ­ճա­ռով նրա մեջ դրված աստ­վա­ծա­կերտ փառ­քը գա­հա­վի­ժեց: Եվ ա­հա ա­դա­մոր­դի­նե­րի մեջ կա մահ­վան և­ ա­պա­կա­նութ­յան հնաց­նող նույն զո­րութ­յու­նը, կա նաև եր­բեմն (ար­տա­հայտ­վող) նրա հա­վեր­ժա­կան փառ­քի նշա­նը` ան­մա­հա­կան հա­վեր­ժա­կան կյան­քում, ինչ­պես` ան­մա­հութ­յան հետ ա­նա­պա­կա­նը Ե­նով­քի փոխ­ման և Ե­ղիա­յի վեր համ­բառ­նա­լու մեջ, (նրա) պայ­ծա­ռութ­յու­նը` ­Մով­սե­սի ե­րե­սի փառ­քի լու­սա­վո­րութ­յու­նից, և նրա ան­ձի զո­րութ­յու­նը` ­Սամ­սո­նի գլխի յոթ­նահ­յուս մա­զե­րից: Իսկ մա­հից հե­տո այս բո­լո­րից զրկվե­լը ցույց է տա­լիս հան­ցանք­նե­րից հե­տո նրա տա­րա­մերժ­ված լի­նե­լը:

 

­Բայց ­Սամ­սո­նի մեջ մեկ այլ նո­րահ­րաշ վար­դա­պե­տութ­յուն էլ կար, ո­րով­հետև զո­րութ­յան հետ միա­սին նրա գլխի մա­զե­րը կտրվե­լուց հե­տո եր­կար ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նոր յոթ­նահ­յուս մա­զե­րը բույ­սի նման ա­ճե­ցին և, իբրև օ­րի­նակ Ադա­մի վերս­տին ծննդյան, վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում հաղ­թութ­յան նշան դար­ձան. (Ա­դա­մի), ո­րի մա­հից և դ­ժոխք իջ­նե­լուց հե­տո կյան­քի գո­յա­րա­րը նույն կե­նսա­բեր նա­խասկզբ­նա­կան կյան­քի զո­րութ­յամբ դժոխք ի­ջավ և ն­րա մեջ սեր­մա­նեց կյան­քի սեր­մի բու­սա­կան զո­րութ­յու­նը և ­բա­զում արդ­յու­նա­րար ներ­գոր­ծա­կան զո­րութ­յամբ ա­մե­նա­հաղթ նշա­նով նրա մեջ ա­ճեց­րեց:

 

­Սա­կայն կար ու­րիշ վար­դա­պե­տութ­յուն ևս, ո­րով­հետև, ինչ­պես ­Գիրքն է ա­սում, Աստ­ծո զո­րութ­յունն ա­ռա­վե­լա­պես տկա­րութ­յան մեջ է եր­ևում (տե՛ս Բ ­Կորնթ. ԺԲ 9) սա ու­նի բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ. քան­զի Ա­դա­մը, որ ա­րար­վել էր Աստ­ծո պատ­կե­րով և ն­մա­նութ­յամբ, հո­ղից էր ստեղծ­վել, և ­Նո­յը տա­պա­նով փրկվեց բո­լոր կեն­դա­նի­նե­րի հետ միա­սին, ու աշ­խար­հի սեր­մը պահ­պան­վեց: ­Կեղ­ված գա­վա­զա­նով ­Հա­կո­բը բա­զում հո­տեր ու­նե­ցավ, մի թե­րուս գե­րու[6] մի­ջո­ցով (բո­վան­դակ) Ե­գիպ­տո­սը հե­ռու և ­մո­տիկ գա­վառ­նե­րով կե­րակ­րեց յոթ­նամ­յա սո­վի ժա­մա­նակ, և ­խայ­թող մժեղ­նե­րի ու գոր­տե­րի մի­ջո­ցով չար­չա­րեց Ե­գիպ­տո­սը, ­Մով­սե­սի գա­վա­զա­նի ծայ­րով հար­վա­ծե­լով ա­մե­նայն ինչ քա­րաց­րեց, (բայց) նաև նրա­նով ապա­ռա­ժից ջուր բխեց­րեց, ­Մով­սե­սի ձեռ­քե­րի տա­րած­մամբ ոչն­չաց­րեց Ա­մա­ղե­կը[7]` բազ­մութ­յան հետ միա­սին, տա­պա­նա­կով դեպ վեր ուղ­ղեց ­Հոր­դա­նան գե­տը[8], փո­ղե­րի ձայ­նով կոր­ծա­նեց Ե­րի­քո­վը, թույլ պի­ծակ­նե­րով խայ­թե­լով կո­տո­րեց քա­նա­նա­ցի­նե­րին, փո­ղի ու ջա­հի մի­ջո­ցով վա­նեց ­Մա­դիա­մը, և մի ցա­մաք ծնո­տով ­Սամ­սո­նը հա­զա­րա­վոր այ­լազ­գի­նե­րի սատ­կեց­րեց ու բյու­րա­վոր­նե­րի վա­նեց: Ինչ­պես չոր թզով Ե­զե­կիա­յի վեր­քե­րը բժշկեց, այն­պես տկար և չն­չին մա­զե­րով երկ­նա­յին և­ ոչ թե երկ­րա­յին հաղ­թութ­յունն էր ցույց տա­լիս, ո­րով­հետև այդ ոչ թե մար­դու տե­սա­նե­լի զո­րութ­յունն էր, այլ` ան­տե­սա­նե­լի Աստ­ծո, քան­զի Աստ­ծո զո­րութ­յան ա­ռա­վե­լութ­յու­նը ոչ թե մեր մեջ և­ ոչ թե թանձ­րա­մած ոս­կոր­նե­րում, այլ, ի հան­դի­մա­նութ­յուն թե­րա­հա­վատ Իս­րա­յե­լի, թույլ մա­զե­րում է:

 

Ե­թե հրեա մի այր այն­քան կա­րող էր զո­րա­նալ Աստ­ծո շնորհ­քով, որ գտնվում էր նրա գլխի յոթ­նահ­յուս մա­զե­րի մեջ, դրս­­ևոր­վե­լով ան­պար­տե­լի զո­րութ­յուն` լոկ իր ան­ձի մեջ էր ցույց տա­լիս յուր ժո­ղովր­դի բո­վան­դակ ա­զա­տութ­յու­նը, ո­րի մի­ջո­ցով քսան տա­րի շա­րու­նակ դա­տեց Իս­րա­յե­լը[9], ա­պա որ­քան ևս­ ա­վե­լի հա­զա­րա­վոր և բ­յու­րա­վոր ամ­բողջ ազ­գը (այդ­պի­սին կլի­ներ) ե­թե մնար Աստ­ծո ուխ­տի մեջ և ն­րա ար­դա­րութ­յամբ քայ­լեր:

 

Եվ արդ, ­Սամ­սոնն ան­փույթ գտնվեց Աստ­ծո շնորհ­նե­րի հան­դեպ ու երկր­պա­գեց մո­լե­կան ախ­տին և­ այդ­պես զրկվեց շնորհ­նե­րից ան­ճա­րակ դար­ձավ, տկա­րա­ցավ, ուս­տի և ­հե­թա­նոս­նե­րի տղա­նե­րից ու աղ­ջիկ­նե­րից (բռնա­դատ­վե­լով) ա­ղո­րի­քի մեջ աշ­խա­տեց և ն­րանց հա­մար ծաղր ու ծա­նակ ե­ղավ: Այդ­պես էլ բո­վան­դակ Իս­րա­յե­լը, երբ հոր­թին երկր­պա­գեց և­ երինջ­նե­րին զո­հեց. ­Քա­մով­սին ըն­ծա բե­րեց[10], ­Բա­հա­ղին պաշ­տեց[11], Ակ­կա­րո­նի ճան­ճի­կին հարց­րեց[12] և նս­տե­լով լաց ե­ղավ Թա­մու­զի հա­մար[13]. այն­ժամ նրանց զո­րութ­յու­նը գե­րութ­յան մատ­նեց և ­հե­թա­նոս­նե­րի սրի տակ պա­հեց նրանց, և չ­կար մե­կը, որ օգ­ներ նրանց, և­ այդ­պես նա­խա­տի­նքով մնաց հե­թա­նոս­նե­րի մեջ:

 

Իսկ ­Սամ­սո­նը որ­քան նա­խատ­վեց նրան­ցից մա­զե­րի ա­ճի և ն­րա մեջ Աստ­ծո շնորհ­նե­րի զո­րա­նա­լու հետ միա­սին, այն­քան ա­նար­գան­քով պատ­վեց նրանց ե­րե­սը: Այդ­պես էլ Իս­րա­յե­լը գե­րե­դար­ձից հե­տո. երբ Աստ­ված տե­սավ նրանց նե­ղութ­յուն­նե­րը, այն­ժամ հի­շեց Աբ­րա­հա­մի հետ իր կա­տա­րած ուխ­տը և, հա­մա­ձայն Իր մեծ ո­ղոր­մութ­յան, նրանց փո­խա­րեն զղջաց, այ­ցե­լեց ու հա­վա­քեց հե­թա­նոս­նե­րի մի­ջից Իր ժո­ղովր­դի զա­վակ­նե­րին, որ­պես­զի այ­դու­հետև նրան­ցից մե­կը չա­սի, թե ուր է նրանց Աստ­վա­ծը: Եվ ա­հա Աստ­ծո զո­րութ­յու­նը նրանց վրա եր­ևաց ի­րենց ա­տե­լի­նե­րից մահ­վան վրեժ պա­հան­ջե­լիս, և ­յոթ­նա­պա­տիկ հա­տու­ցե­ցին ի­րենց դրա­ցի­նե­րին: Եվ այդ­պես, նրանց վրա ծա­գեց Աստ­ծո փառ­քը, ո­րով փա­ռա­վոր­վե­լով պար­ծե­նում են ­Տի­րոջ մեջ, ո­րով­հետև Ն­րան է վա­յել փառ­քը, իշ­խա­նութ­յու­նը և ­պա­տի­վը այժմ և ­միշտ և ­հա­վիտ­յանս հա­վի­տե­նից. Ա­մեն:

 

 

[1] Ակնարկում է Ա Պետ. Ե 8:

[2] Ինչպես երևում է, այս բացատրությունն է աչքի առջև ունեցել Թ դարի հեղինակ Համամ Արևելցին իր Առակաց մեկնության մեջ. «Այս սքանչելի մեղուները` աստվածախոս մարգարեներն ու առաք­յալները աստվածային օրենքներ փափագողնե­ր և աստվածային ծաղիկներ բերողներ են»: Արդ, սրանց մոտ է առաքում ձեզ այս իմաս­տունը` ասելով. «Գնա ջանասեր մեղուների մոտ, ովքեր բ­ժշկե­ցին մեր բնության հիվանդությունը քաղցրախոս քարոզչությամբ». տե՛ս Մատենագիրք Հայոց,­ հտ. Թ, Անթիլիաս, 2008, է­ջ 465 [266-267]:

[3] Տե՛ս­ Դատ. Ժ­Զ 18-1­9,­ ուր սա­կայն­ գինու մ­ասին խո­սք չկա­:

[4]­ Յոթ­ մ­ահ­աց­ու մեղքերը:

[5] Հորինված, ստեղծվ­ած էակն­եր, որ, ն­յութավոր լինել­ով­, են­թա­կա են ժ­ամ­անակի­ օրե­նքներին:

[6] Նկատի ունի Հ­ովսեփ­ին Ծ­ննդ. Ի­Ա-Ծ­:

[7] Այսօրինակ մեկնաբանությունը սերում է Առա­քե­լա­կան­ հ­այրերի ժառանգությունից. Բառնաբասի նամակում (ԺԲ) ամա­ղե­կացիների դեմ պա­տերազմում Մովսես Նախամարգարեի ձեռքերի պարզումը տիպաբանական բացատրությամբ, համարվում է Խաչի նախօրինակը. «Բառնաբասի նամա­կը», հին հունարենից թրգմ. Սիմոն Կ­րկյաշարյանը, խմբ. և ծանոթ. Միքայել եպս. Ա­ջա­պա­հյանը. տե՛ս «Գանձասար», Թ, Եր., 2010, էջ 191:

[8] Տե՛ս Ելք Ը 1-14, ԺԷ 5­-1­6, Հեսու Գ 4:

[9] Իսրա­յել­ի դա­տավորը եղավ:

[10] Տե՛ս թվեր ԻԱ 29, Դատ. ԺԱ 24 Գ Թագ. ԺԱ 7. Դ Թագ. ԻԳ 13 Երեմ. ԽԸ 7:

[11] Տե՛ս Դատ. Զ 25-32, Դ Թագ. Ժ 18:

[12] Տե՛ս Դ Թագ. Ա 2:

[13] Տե՛ս Եզեկ. Ը 14: