Ծննդոց գրքի մեկնություն 14:15

Ա. Լոպուխին

Ինքն ու իր ծառաները գիշերով գունդ-գունդ հարձակվեցին նրանց վրա, հարվածեցին և քշեցին մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում: (Սինոդական թարգ․) [15]
   

   ինքն ու իր ծառաները գիշերով գունդ-գունդ հարձակվեցին նրանց վրա, հարվածեցին… Սա Սուրբ Գրքից հայտնի բավականին պարզ ռազմավարական հնարք էր, որի միջոցով փոքրիկ զորախմբերը փայլուն հաղթանակներ էին տանում մեծաքանակ բանակների նկատմամբ: Հնարքի էությունը հետևյալն է. փոքր զորախումբը բաժանվում է մի քանի խմբի, և երբ հակառակորդը հանգստի էր կամ գիշերային խաղաղ քնի մեջ էր, բոլոր այս խմբերը մարտական բացականչություններով հարձակում էին գործում և ջանում խուճապ առաջացնել, ինչը և շատ անգամ հաջողվում էր նրանց, ինչպես տեսնում ենք Գեդեոնի և մադիամացիների դեպքում (Դատ. 7:16 և այլն)։

   ...և քշեցին մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում: Օնկելոսի թարգումում ավելի հստակ է նշվում՝ Դամասկոսի հյուսիսային կողմում, թեև ըստ էության դա միևնույն բանն է. հրեաները աշխարհի կողմերը տարբերակում էին՝ կանգնելով դեմքով դեպի արևելք, այնպես որ ձախ կողմը միշտ համընկնում էր հյուսիսի հետ։ Քոբաղը ցայսօր գոյություն ունի՝ Դամասկոսից երկու մղոնի հեռավորությամբ։

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) ինքն ու իր ծառաները գիշերով հարուածեցին նրանց, քշեցին մինչեւ Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնւում:
(Արարատ թարգ․) Եվ ինքն իր ծառաների հետ գիշերը գունդ-գունդ հարձակվեց նրանց վրա և հաղթեց: Եվ քշեց նրանց մինչև Կոբա, որ գտնվում է Դամասկոսի ձախ կողմում:
(Գրաբար) Եւ պնդեցաւ զկնի նոցա գիշերի, ինքն և ծառայք իւր. և եհար զնոսա մինչև ցՔոբաղ, որ է ի ձախմէ Դամասկոսի։