Ա. Լոպուխին
Աբրահամը շարունակեց խոսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթե այնտեղ գտնվի քառասո՞ւն»: Նա ասաց. «Չեմ կործանի հանուն այդ քառասունի»: (Սինոդական թարգ․) [29]
«Աբրահամը շարունակեց խոսել Նրա հետ»... Կամ, ինչպես եբրայական բնագրից ենք թարգմանում «ավելացրեց խոսքերը, ուժեղացրեց իր խնդրվածքը»։ Ընդհանրապես, Աբրահամի սոդոմացիների համար այս բարեխոսությունը օրինակ է ջերմեռանդ և աննահանջ աղոթքի, որն ուղեկցվում է ցանկալի հաջողությամբ, ըստ Փրկչի խոսքի. «Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, բախեսե՛ք և կբացվի» (Մատթ.7։7, հմմտ. Ղուկ. 11։8-9, Հռ. 15։30)։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Աբրահամը շարունակեց խօսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթէ այնտեղ գտնուի քառասո՞ւն»: Նա ասաց. «Չեմ կործանի յանուն այդ քառասունի»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը դարձյալ խոսեց Նրա հետ ու ասաց. «Գուցե այնտեղ քառասունը գտնվի»: Եվ Տերն ասաց. «Այդ քառասունի համար էլ չեմ անի»:
(Գրաբար) Եւ յաւե՛լ ևս խօսել ընդ նմա՝ և ասէ. Իսկ եթէ գտցի անդ քառասուն։ Եւ ասէ. Ո՛չ կորուսից վասն քառասնիցն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: