Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:33
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»:
Ով ընկնի այս վեմի վրա, կփշրվի, և ում վրա որ [այն] ընկնի, կփոշիացնի նրանե»:
Քանի որ [Տերն] Իրեն «վեմ» կոչեց, այժմ նրանց կասկածները փարատում է, որ խորհեցին սպանել Նրան, որովհետև թեպետ ժողովրդի իշխանները մարտնչեցին Նրա դեմ, ինչն էլ վեմի վրա ընկնելն է, և կամեցան խաչելով մեջտեղից վերացնել Նրան, սակայն իրենք խորտակվեցին Նրա ահավոր զորությունից և կատարված հրաշքներից: Եվ վերացվեց նրանց թագավորությունը, եղծվեց նրանց զոհերի կարգը, ցրվեցին աշխարհի ծագերով, ինչպես խեցեղեն ամանը, երբ հարվածվում է վեմին: Որովհետև ասվեց, որ դժվար է ընդդեմ խթանի աքացի տալը (Գործք 26։14) կամ վեմի վրա նետ արձակելը, քանի որ այդպես [վարվողներն] իրենք իրենց են հարված հասցնում: «Եվ ում վրա ընկնի, փոշու պես կցրի նրան». սրանով Իր վրեժխնդրության մասին է խոսում, որը կատարեց նրանց դեմ, երբ քաղաքը պաշարվեց, և նրանք բնաջինջ եղան` ըստ Դավթի. «Երկաթե գավազանով կփշրի նրանց» (հմմտ. Սաղմ. 1։4), և` «Որպես փոշի, որը քամին քշում է երկրի երեսովե (հմմտ. Սաղմ. 1։4): Նաև` այդ Վեմը փշրեց դևերին և մարդկանց մտքից տարավ կռապաշտությունը: Այլև [սրանով Տերը] Հովհաննես [Մկրտչի ասածն է] (Մատթ. 3։12) հաստատում, որ երկրորդ գալստյանը Ինքը սրբելու է այս աշխարհի կալը և դատաստանի ընտրությամբ ցրելուղարկելու է թեթևամիտ հարդը` անհավատ հրեաներին ու հերձվածողներին, ովքեր ձախակողմյաններն են (Մատթ. 25։33), դեպի անշեջ կրակը, որը պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար (Մատթ. 25։41):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:33
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: