Սրբ. Եփրեմ Ասորի
բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:7
Ա. Լոպուխին
բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահով պիտի մեռնեք»: (Սինոդական թարգ․)[17]
Այն օրը... մահով պիտի մեռնեք: Այստեղ «օր» բառը, ինչպես վերևում (Ծննդոց. 2։1), պետք է հասկանալ անորոշ ժամանակի ցուցում և թարգմանել «այն ժամանակ, երբ...» բառերով:
Մահով պիտի մեռնեք՝ եբրայերենում կիրառվող որևէ միտք առավել զորեղ արտահայտելու միջոցներից մեկն է՝ հավասարազոր մեր «անպայման կմեռնեք» արտահայտությանը: Մահվան այդ սպառնալիքը (պատվիրանը խախտելու համար) պետք չէ հասկանալ ակնթարթային կործանման իմաստով (տեսքով), որը հաջորդում է անմիջապես մեղք գործելուն, այլ պետք է հասկանալ՝ մեղսագործության հետևանքով սկսված մահացման դանդաղ գործընթաց. Աստված սահմանեց մահը (ավելի ճիշտ՝ զրկեց անմահությունից) հենց այն նույն պահին, երբ մարդը ընկավ, բայց այդ մահը միայն աստիճանաբար էր քայքայում նրա ուժերը, զգալիորեն արտահայտվելով հոգու տրտմությամբ և մարմնի հիվանդություններով: Սուրբ Գիրքը և Եկեղեցու հայրերը բացի այդ ֆիզիկական մահվանից, այստեղ նաև հոգևոր մահ են տեսնում, այն իմաստով, որ անկման գործողությամբ մարդը խախտեց իր առաջին ուխտը Աստծու հետ, խզելով իր կապը կյանքի մեծագույն աղբյուրի հետ և դրանով իսկ այդ պահից իրեն ենթարկեց հոգևոր մահվան (Հռոմ. 5։12, 17, 21, Եփես. 4։18):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»:
(Արարատ թարգ․) Սակայն բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, մահով պիտի մեռնես»:
(Գրաբար) բայց ի ծառոյն գիտութեան բարւոյ և չարի՝ մի՛ ուտիցէք, զի յորում աւուր ուտիցէք ի նմանէ՝ մահո՛ւ մեռանիցիք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: