Ծննդոց գրքի մեկնություն 21:7

Ա. Լոպուխին

 Եվ ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխա է կրծքով կերակրելու, քանի որ նրա ծերության ժամանակ որդի ծնեցի» [7] (Սինոդական թարգ․)

   
   «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան երեխա է կրծքով կերակրելու»…Ահա այն ուրախության պատճառը, որն ի զորու չէ զսպելու Սառան, և որն արտահայտվում է ցնծալի բացականչություններով։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նա աւելացրեց. «Ո՞վ կ՚ասէր Աբրահամին, թէ Սառան երեխայ կը սնուցանի, քանի որ ծեր հասակում որդի ծնեցի»:
(Արարատ թարգ․) Նաև ասաց. «Ո՞վ կասեր Աբրահամին, թե Սառան որդիներ կսնուցի, քանզի նրա ծեր հասակում իր համար որդի ծնեցի»
(Գրաբար) Եւ ասէ. Ո՛վ պատմեսցէ Աբրաամու եթէ սնուցանիցէ մանուկ՝ Սառա. զի ծնայ որդի՛ ի ծերութեան իմում։