Ա. Լոպուխին
Եվ տեսավ Սառան, որ եգիպտացի Հագարի որդին, որին նա ծնել էր Աբրահամի համար, ծաղրում է [իր որդի Իսահակին] [9] (Սինոդական թարգ․)
Ըստ Յոթանասնից թարգմանության՝ «Երբ Սառան տեսաւ, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ»։ Հակասության պատճառը համարի գլխավոր՝ եբրայերեն «mezachek» բառի սխալ թարգմանությունն է։ «Մեցախեկ» և «Իսահակ» բառերը նույն արմատն ունեն, որը ենթադրում է տարբեր իմաստներ՝ ծիծաղել, ուրախանալ, խաղալ, խնդալ։ Այս «ծիծաղը» միշտ չէ, որ անմեղ է. երբեմն ունի ծաղրանքի կամ հեգնանքի երանգներ, ինչպես Ղովտի փեսաների պարագայում (Ծննդ. 19:14)։ Իսահակի նկատմամբ Իսմայելի այս վերաբերմունքի վերաբերյալ հին և նոր բազմաթիվ մեկնություններից կնշենք երկուսը: Առաջինը Պողոս առաքյալինն է, ըստ որի՝ ավագ եղբայրը հալածում և նեղում էր փոքրին (Գաղ. 4:29), իսկ երկրորդ մեկնությունը հիմնված է «ծիծաղեց» (մեցախեկ-Իցխակ, Իսահակ) բայի ստուգաբանության վրա, համաձայն որի այստեղ որոշակի բառախաղ կա. այն որ Իսմայելը ձևանում էր թե ինքը Իսահակն է, այսինքն նա իրեն պահում էր ոչ թե որպես աղախնու որդի, այլ որպես տիրուհու որդի և ապագա լիիրավ տեր: Իսմայելը իրեն էր ենթարկում Իսահակին և վատ ազդեցություն էր թողնում նրա դաստիարակության ու բնավորության ձևավորման վրա։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Երբ Սառան տեսաւ, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ, ասաց Աբրահամին.
(Արարատ թարգ․) Եվ Սառան տեսավ, որ եգիպտացի Հագարի որդին, ում նա ծնեց Աբրահամի համար, ծաղրող էր:
(Գրաբար) Եւ տեսեալ Սառայի զորդին Ագարայ Եգիպտացւոյ՝ որ եղև Աբրաամու, զի խաղա՛յր ընդ Իսահակայ որդւոյ իւրում, և ասէ ցԱբրաամ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: