Ա. Լոպուխին
25-26․ Առավոտյան Հակոբը տեսավ, որ իր կողքինը Լիան է: Եվ Լաբանին ասաց. «Այս ի՞նչ արեցիր դու: Մի՞թե ես Ռաքելի համար չեմ ծառայել: Ինչո՞ւ ինձ խաբեցիր»: [25] Լաբանն ասաց. «Մեր երկրում ընդունված չէ, որ փոքրին մեծից առաջ ամուսնացնեն»: (Սինոդական թարգ․)
Հակոբն ապշահար եղած Լաբանին հարցնում է, թե որն է խաբեության պատճառը, և վերջինս հիմնավորում է իր արարքը: Լաբանը հենվում է տեղական սովորույթի վրա, որի համաձայն` նախ ամուսնացնում են ավագ դստերը և հետո միայն կրտսերին: Նման սովորույթ իրապես եղել և մինչ օրս պահպանվում է Փոքր Ասիայում, Հնդկաստանում և այլ երկրներում: Բայց Լաբանի խաբեությունը սրանով չի արդարացվում. «Եթե Լաբանը իրոք ցանկանար պահել տեղի սովորույթը, ապա պետք է իր մտադրության մասին Հակոբին տեղյակ պահեր՝ նախքան նրա յոթ տարի աշխատելու պայմանն ընդունելը: Բանեցված խորամանկությունը ցույց է տալիս, որ նա ոչ թե ցանկանում էր ավագ դստեր նկատմամբ արդար լինել, այլ հանձին փեսայի` հաջորդող յոթ տարիների համար ևս էժան աշխատուժ ձեռք բերել» (Ֆիլարետ. Ծննդ. 2.60):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Յակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր, մի՞թէ Ռաքէլի համար չծառայեցի քեզ, ինչո՞ւ խաբեցիր ինձ»:
(Արարատ թարգ․) Եվ առավոտյան Հակոբը տեսավ, որ ահա նա Լիան էր: Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր: Մի՞թե ես Ռաքելի համար չծառայեցի քեզ: Ապա ինչո՞ւ ինձ խաբեցիր»:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ ցԼաբան. Ընդ է՞ր գործեցեր զայս. ո՞չ վասն Ռաքելի ծառայեցի քեզ. ընդ է՞ր խաբեցեր զիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: