Ծննդոց գրքի մեկնություն 35:21

Ա. Լոպուխին

21-22. Իսրայելը գնաց և իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ: [21] Երբ Իսրայելը բնակվեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի` Բալլայի հետ: Իսրայելն իմացավ, և այդ բանը դուր չեկավ նրան: (Սինոդական թարգ․)
   
   Նահապետի ծանր վիշտը կրկնապատկեց ավագ որդին՝ անարգելով վերջինիս  անկողինը (գուցե այս կապը եղել է Ռաքելի մահից հետո, որով Ռուբենը ցույց է տվել  անդրանկության իր հավակնությունը)։ Սա տեղի է ունեցել Գադերի աշտարակի կամ «ոչխարների հոտի աշտարակի» մոտ (Վուլգ. «turris gregis»), որն էլ, ըստ ավանդույթի, Բեթղեհեմից հարավ (ոմանք, սակայն, հիմք ընդունելով  Միք. 4:8–րդ  համարը ոչխարների հոտի այս աշտարակը նմանեցնում են «ոչխարների դարպասներին» (Հովհ. 5:2) է՝ Երուսաղեմում, բայց այստեղի պատմության առնչությամբ ավելի տեղին  է առաջին պարբերությունը): Այս ծանր հանցանքի համար Հակոբը Ռուբենին  զրկում է անդրանկությունից (Ծննդ. 49:3, 4): Հրեա մեկնիչները մեղմացնում են Ռուբենի մեղքը՝ մատնանշելով, որ առաջին մարգարեն` Ովսիան, եղել է Ռուբենի ցեղից:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Իսրայէլը գնաց եւ իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ:
(Արարատ թարգ․) Եվ Իսրայելը ճանապարհվեց ու իր վրանը խփեց Միդդալ-եդերից այն կողմ:
(Գրաբար) Եւ` չուեաց Իսրայէլ` եւ էհար զխորան իւր յայնկոյս աշտարակին Ղադերայ: