Ա. Լոպուխին
Եվ չվեցին Սյուքեմից: Աստծու երկյուղը պատեց դրա շուրջը գտնվող քաղաքները, և նրանց բնակիչները չհետապնդեցին Իսրայելի որդիներին: [5] (Սինոդական թարգ․)
Հակոբի մաքուր հավատի և հնազանդության համար Աստված ապահովում է նրա ընտանիքի անվտանգությունը: Թեև սյուքեմական արյունահեղությունից հետո (Ծննդ. 34:30) Հակոբը սպասում էր հարևան ցեղերի հարձակմանը, սակայն վերջիններս էլ վախենում էին միակ Աստծուն պաշտողներից («Աստծո սարսափ», հմմտ. Ելք. 23:27):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Իսրայէլը չուեց Սիկիմից: Աստծու երկիւղը պատեց դրա շուրջը գտնուող քաղաքները, եւ նրանց բնակիչները չհետապնդեցին Իսրայէլի որդիներին:
(Արարատ թարգ․) Եվ Ճանապարհ ընկան: Աստծո երկյուղը պատեց իրենց շուրջն եղող քաղաքներին, և չընկան Հակոբի որդիների ետևից:
(Գրաբար) Եւ չուեաց Իսրայէլ ի Սիկիմայ. եւ եղեւ ահ Աստուծոյ ի վերայ քաղաքացն որ շուրջ զնովաւ. եւ ոչ ելին զհետ որդւոցն Իսրայիլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: