Ծննդոց գրքի մեկնություն 34:30

Ա. Լոպուխին

Այն ժամանակ Հակոբը Շմավոնին  ու Ղևիին ասաց. «Դուք ինձ ատելի դարձրիք: Ես երկրի բոլոր բնակիչներին` քանանացիներին ու փերեզացիներին, անխիղճ մարդ պիտի թվամ: Մենք սակավաթիվ ենք: Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանամ և՛ ես, և՛ իմ տոհմը»: [30] (Սինոդական թարգ․)
   
   Հակոբը որդիների ուշադրությունը հրավիրում է հարցի այս կողմի վրա ու պախարակում է նրանց կատարած գործողությունները, իսկ սրա բարոյական կողմի ամբողջական գնահատականը նա տալիս է մահվան մահճում (Ծննդ. 49:5, 6):
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Յակոբն ասաց Շմաւոնին ու Ղեւիին. «Դուք ինձ ատելի դարձրիք: Ես երկրի բոլոր բնակիչներին՝ քանանացիներին ու փերեզացիներին անխիղճ մարդ պիտի թուամ: Մենք սակաւաթիւ ենք: Եթէ նրանք հաւաքուեն, ինձ վրայ յարձակուեն ու հարուածեն ինձ, ապա կ՚ոչնչանամ ե՛ւ ես, ե՛ւ իմ տոհմը»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ այս երկրի բնակիչների՝ քանանացիների և փերեզացիների մեջ ատելի դարձնելով՝ փորձանքի մեջ գցեցիք: Մենք սակավաթիվ ենք. ահա նրանք կհարձակվեն ինձ վրա, կհարվածեն և կոչնչացնեն ինձ ու իմ տունը»:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ ցՇմաւոն եւ ցՂեւի. Ատելի արարէք զիս, երեւել անզգամ ամենայն բնակչաց երկրիս ի մէջ Քանանացւոց եւ Փերեզացւոց. եւ ես սակաւաւոր եմ թուով. արդ` եթէ ժողովիցին ի վերայ իմ եւ հարկանիցեն զիս, սատակելով սատակիցի՞մ եւ ես, եւ տուն իմ: