Ա. Լոպուխին
6-7․ Հակոբը և իր հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն` Բեթել, որը քանանացիների երկրում է: [6] Նա այնտեղ զոհասեղան շինեց և այդ վայրը կոչեց Էլ–Բեթել, որովհետև այնտեղ էր, որ Աստված երևացել էր նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսավից: (Սինոդական թարգ․)
Լուզը այն քանանական տեղանքի նախկին անվանումն էր, որը Հակոբի տեսիլքից հետո (Ծննդ. 28:19, 20) ստացավ Բեթել անունը («Աստծո տուն»): Տվյալ պահին Լուզ անունը տարածված էր, ուստի Հակոբը տեղանքին երկրորդ անունն է տալիս` Բեթել կամ Էլ–Բեթել (հմմտ. Ծննդ. 31:13), որտեղ էլ, իր խոստումի համաձայն, զոհասեղան է կանգնեցնում (Ծննդ. 28:22): Այս վայրը Բեթել է անվանում, քանի որ «այնտեղ էր, որ Աստված երևացել էր նրան»… Հրեական տեքստում Աստծո (Haelohim) անվան հետ կիրառված ստորոգյալը հոգնակի է, ինչը «Էլոհիմ» անվան դեպքում հազվադեպ է լինում: Օնկելսոնի հետ այստեղ կարելի է տեսնել Աստծո և Հրեշտակների տեսիլքը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Սիւքեմի հայր Եմորը գնաց Յակոբի մօտ՝ հետը խօսելու:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն իր ամբողջ ժողովրդի հետ եկավ Լուզ, այսինքն Բեթել, որ Քանանի երկրում է:
(Գրաբար) Եւ եկն Յակոբ ի Լուզ` որ է յերկրին Քանանացւոց, այն ինքն է Բեթէլ, ինքն եւ ամենայն ժողովուրդն որ ընդ նմա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: