Ծննդոց գրքի մեկնություն 39:10

Ա. Լոպուխին

10-12․ Երբ նա այդպես ամեն օր ասում էր Հովսեփին, որպեսզի պառկեր նրա հետ, բայց նա չէր լսում նրան, [10] պատահեց մի օր, որ Հովսեփը գործով տուն մտավ, և ընտանիքի անդամներից ոչ ոք չկար տանը։ կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»։ Հովսեփը, թողնելով իր շորերը նրա ձեռքում, փախավ։ (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփի այս փորձությունը շարունակվում է բազում օրեր, և երբ նրա բարոյական դիմադրությունը անսասան է մնում (Միդրաշը այս դեպքի վերաբերյալ մեջբերում է  Հակոբի խոսքերը՝ Հովսեփի մասին․ բայց նրա աղեղը զորավոր մնաց (Ծննդ. 49։24), այնժամ եգիպտուհու կիրքը ծայրաստիճան բորբոքվեց, նրա կանացի ամոթահարությունը իսպառ կորավ, և նա հիրավի պոռնիկի պես (Սաղմ. 7։13 ևն) փորձեց բռնությամբ Հովսեփին մեղսագործության տանել։ Այնժամ Հովսեփը փախավ՝ թողնելով իր շորերը եգիպտուհու ձեռքում։ Նա կարծես չի մտահոգվում, որ անառակ և վրեժխնդիր կնոջ ձեռքում թողեց իր թվացյալ հանցագործության նյութական ապացույցը։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Թէեւ նա ամէն օր այդ մասին էր խօսում Յովսէփի հետ, բայց Յովսէփը չէր համաձայնում պառկել նրա հետ, ոչ իսկ մօտենալ նրան:
(Արարատ թարգ․) Ու թեպետ նա ամեն օր այդ բանն էր ասում Հովսեփին, սակայն նա չէր լսում ու չէր համաձայնվում պառկել կամ լինել նրա հետ:
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ խաւսէր ընդ Յովսեփայ աւրըստաւրէ, եւ ոչ անսայր քունել ընդ նմա, եւ ոչ հուպ լինել: