Ա․ Լոպուխին
12-13. Եվ Հակոբի որդիները կատարեցին այն, ինչ նա պատվիրել էր նրանց: [12] (Սինոդական թարգ․)
Նշվում է, թե ինչ ճշտությամբ Հովսեփն ու իր եղբայրները կատարեցին մահից առաջ Հակոբի ավանդած կտակը (Ծննդ. 47:29, 49:29): Ավանդությունը Հակոբի որդիներին վերջինիս գերեզմանը շրջապատած է ներկայացնում։ Գերեզմանի յուրաքանչյուր կողմում կանգնած էր երեք անձ (Հովսեփի փոխարեն դնում է Եփրեմին ու Մանասեին, Ղևիին ևս հեռացնում է գերեզմանից՝ հավանաբար, հաշվի առնելով նրանից ծագելիք քահանայությունը, քանզի այս դասի ներկայացուցիչների համար սուգն ուներ որոշակի սահմանափակումներ):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսրայէլի որդիները նրա դիակի հետ վարուեցին այնպէս, ինչպէս նա էր պատուիրել իրենց.
(Արարատ թարգ․) Եվ նրա որդիներն արեցին այնպես, ինչպես որ պատվիրել էր:
(Գրաբար) Եւ արարին նմա այնպէս որդիքն Իսրայէլի, որպէս պատուիրեաց նոցա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: