Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Արդ աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ մշակներ ուղարկի Իր հունձքի համար»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:36
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:37
Ստեփանոս Սյունեցի (†735)
Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
«Արդ, աղաչեցե՛ք հունձքի տիրոջը, որ մշակներ հանի Իր հունձքի համար»:
Առաքյալներին հորդորում է աղոթել Հորը, որպեսզի բազմանան հնձողները, այսինքն՝ վարդապետները, ովքեր արդարորեն քաղում և հնձում են ճշմարտության խոսքը: Եվ այս ասելով՝ կանչում է տասներկու աշակերտներին և նրանց կոչում է անուններով, ինչպես և գրված է ավետարանչի կողմից. և տասներկուսի անուններն ըստ Մատթեոսի հետևյալն են. «Սիմոն՝ Պետրոս [կոչվածը] և [նրա եղբայրը] Անդրեասը, [Զեբեդիոսի որդի] Հակոբոսը և [նրա եղբայրը] Հովհաննեսը, Փիլիպպոսը և Բարդուղիմեոսը, Թովմասը և Մատթեոս մաքսավորը, Ալփեոսի որդի Հակոբոսը և Ղեբեոսը, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Կանանացին և Հուդա Իսկարիովտացին, [ով և մատնեց Նրան]» (Մատթ. 10։2-3): Նույնը և Մարկոսն է ասում (Մրկ. 3։18):
Իսկ ըստ Ղուկասի՝ Սիմոն, [ում և Պետրոս կոչեց], Անդրեաս՝ [նրա եղբայրը], Հակոբոս, Հովհաննես, Փիլիպոս, Բարդուղիմեոս, Թովմաս, Մատթեոս, Ալփեոսի որդի Հակոբոսը, Սիմոն՝ Նախանձահույզ կոչվածը, Հակոբի որդի Հուդան և Իսկարիովտացի Հուդան, [ով և մատնիչ եղավ] (Ղուկ. 6։14):
Ղուկասը՝ Թադեոսի փոխարեն՝ Սիմոն Նախանձահույզ, և Սիմոն Կանանացու փոխարեն Հուդա Հակոբյան է ասում: Եվ հարց է ծագում, ինչո՞ւ արդյոք երկու առաքյալների անունների պատճաով զանազանվեցին երկու ավետարանիչների խոսքերը: Միգուցե երկանո՞ւն էին:
Այն որ Հուդա Հակոբյանը առաքյալներից մեկն էր, Հովհաննես ավետարանիչն է ուսուցանում այսպես ասելով. «Հուդա ոչ Իսկարիովտացին ասաց Նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ Քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին» (Հովհ. 14։22):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:35
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: