Ա. Լոպուխին
«Եվ բազմացրիր քո պոռնկությունները Քանանեական երկրում՝ մինչև Քաղդեաստան, բայց դրանով ևս չբավարարվեցիր»։ [29] (Սինոդական թարգ․)
«Քանանեական երկրում՝ մինչև Քաղդեաստան» - սլավոներենում ավելի ստույգ՝ «մինչև քանանեական երկիր՝ Քաղդեաստանում»։ Քանի որ ասորեստանյան կռապաշտության վերաբերյալ ցուցումից հետո, համաձայն պատմական հաջորդականության, չենք կարող խոսք ակնկալել քանանացիների կռապաշտության մասին, այլ կարող է խոսք լինել միայն քաղդեական կռապաշտության մասին, հետևաբար «քանանեական» բառն այստեղ ծառայում է որպես մակդիր «Քաղդեաստան» բառի համար։ Այդ «մակդիրը» կիրառվում է ո՛չ թե անբարոյականությունը մատնացույց անելու համար, ինչպես որ կարծում են ոմանք, այլ մատնաշնելու համար առևտուրը (հմմտ․ Եզեկ․ 17:4, Սոփ․ 1:11)։ Հրեաստանում Քաղդեական կռապաշտության ծավալման մասին մատնանշվում է Եզեկիելի մարգարեության 8:9-րդ համարում (Թամուզի պաշտամունքը) և հավանաբար նաև Երեմիայի մարգարեության 44:11-րդ համարում («երկնային թագուհու» պաշտամունքը․ եբրայեցերենում՝ «մելեկեթ» - Մելիթթա, հմմտ․ Դ Թագ․ 23:5)։ Քաղդեական կռապաշտությունն իր բնույթով շատ քիչ էր տարբերվում ասորեստանյան կռապաշտությունից:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Շատացրիր դաշինքներդ՝ պոռնկանալով նաեւ քանանացիների ու քաղդէացիների երկրների հետ, սակայն եւ այնպէս դարձեալ չյագեցար:
(Արարատ թարգ․) Եվ շատացրիր քո շնությունները Քանանի երկրում, մինչև առևտրականների երկիրը՝ Քաղդեաստան, բայց սրանով ևս չհագեցար։
(Գրաբար) Յաճախեցեր դաշինս ընդ երկիրն Քանանու և Քաղդեացւոց, համայն և ա՛յնպէս ո՛չ յագեցար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: