Եզեկիելի մարգարեության մեկնություն 18։26

Ա. Լոպուխին

26-28․ «Եթե արդարը հետ է դառնում իր արդարությունից և անօրենություն է գործում ու դրա պատճառով մեռնում է, ապա նա մեռնում է իր գործած անօրինության համար»։ [26] «Եվ եթե ամբարիշտը հետ է դառնում իր գործած անօրենությունից և իրավունք ու արդարություն է գործում, նա պիտի կենդանացնի իր հոգին»։ «Որովհետև նա տեսավ և հետ դարձավ իր բոլոր հանցանքներից, որոնք գործել էր. նա պիտի ապրի, չպիտի մեռնի»։ (Սինոդական թարգ․)
   
   24-րդ և 21-րդ համարների կրկնությունն անհրաժեշտ է 25-րդ համարում դարձյալ հնչեցվող ա՛յն առարկության տեսանկյունից, որն արտահայտվում է ընդդեմ Աստծո արդարության:

   «Նա պիտի կենդանացնի իր հոգին» - նա ինքը, և ոչ թե Աստված։

   «Տեսավ» - սա դարձի գալու առաջին քայլն է, քանի որ ամբարիշտը ուշադրություն չի դարձնում ո՛չ ինքն իրեն, ո՛չ էլ Աստծուն:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Եթէ արդարն իր ճանապարհից շեղուի ու անիրաւութիւն գործի, մեռնելու է իր գործած անօրէնութեան մէջ:
(Արարատ թարգ․) Ձեր ճանապարհն ուղիղ չէ։ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի, դրա համար պիտի մեռնի. նա իր արած անիրավության համար պիտի մեռնի։
(Գրաբար) Եւ ‘ի դառնա՛լ արդարոյն յարդարութենէ իւրմէ, և առնել զանիրաւութիւն մեռցի յանօրէնութեանն զոր գործեաց: