Ա. Լոպուխին
«Եվ նա շատացրեց իր պոռնկությունները՝ հիշելով իր երիտասարդության օրերը, երբ պոռնկանում էր Եգիպտոսի երկրում»։ [19] (Սինոդական թարգ․)
«Շատացրեց իր պոռնկությունները» - ինչը որ բացատրում է համարի երկրորդ կեսը՝ հիշատակելով, որ Հուդան դարձյալ վերսկսեց Եգիպտոսի հետ իր գործած նախկին պոռնկությունը։ Այստեղ նկատի է առնվում Եգիպտոսի հետ Հովակիմի և Սեդեկիայի կնքած միությունը, որը, Հուդայի թագավորների քաղաքական բոլոր դաշինքների նման, ուղեկցվեց տեղական (այս պարագայում՝ եգիպտական) պաշտամունքի յուրացումով։ «Ես արդեն մոռացության էի մատնել այն, թե դու ինչ արեցիր Եգիպտոսում, բայց դու նորից հիշեցրիր Ինձ այդ մասին՝ հետագայում քո որդեգրած սովորություններով» (Թեոդորետոս Երանելի): Երբ Հուդան երես թեքեց Քաղդեայից, դրանից հետո, փոխարենը այդ իրադարձությունը պատճառ դառնար Հուդայի՝ դեպի Աստված գնալու համար, տեղի ունեցավ ընդհակառակը․ Հուդան դիմեց մեկ այլ համաշխարհային միապետության։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Բայց դու սաստկացրիր պոռնկութիւնդ, որ յիշեցնում էր երիտասարդութեանդ օրերը, երբ պոռնկութիւն էիր անում Եգիպտոսում:
(Արարատ թարգ․) Բայց նա շատացրեց իր պոռնկությունները՝ հիշելով իր երիտասարդության օրերը, երբ պոռնկանում էր Եգիպտոսի երկրում։
(Գրաբար) Եւ յաճախեցեր զպոռնկութիւն քո յիշեցուցանել զաւուրս մանկութեան քոյ յորս պոռնկէիրն յԵգիպտոս.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: