Ա. Լոպուխին
«Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյան քաղաքին. և Ես մեծ խարույկ պիտի վառեմ»։ [9] (Սինոդական թարգ․)
Ապացուցելով, որ Նաբուգոդոնոսորի պաշարումը չի կարող վերացվել, ինչպես որ կարծում էին Երուսաղեմում (6-8-րդ համարներ), մարգարեն վերադառնում է քաղաքի՝ կաթսայի հետ ընդհատված համեմատությանը և ավելի է զարգացնում այն։ Կաթսայի տակի կրակը պետք է շատ մեծ լինի, ասել է թե՝ պաշարումը ուժգին ու համառ է լինելու։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Վա՜յ քեզ, քաղա՛քդ արիւնների.
(Արարատ թարգ․) Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին. ես կրակի խարույկը պիտի մեծացնեմ։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Ադովնայի Տէր. Վա՛յ քաղաք արեանց. և ես զփայտն բազմացուցից, և յաճախեցից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: