Եզեկիելի մարգարեության մեկնություն 26։6

Ա. Լոպուխին

«Իսկ նրա դուստրերը, որոնք երկրի վրա են, սրով պիտի սպանվեն, ու պիտի իմանան, որ Ես եմ Տերը»։[6] (Սինոդական թարգ․)
   

    «Դուստրերը» - քաղաքները։ Այդ թվում նաև՝ Տյուրոսից կախման մեջ եղող ամենամոտ քաղաքները և բնակավայրերը (տե՛ս 16։46-րդ համարը)։ Տյուրոսի հետ առնչությամբ՝ այդպիսի «դուստրեր» կարող էին լինել միայն ափի վրա, մայրցամաքում գտնվող բնակավայրերը։

   «Որոնք երկրի վրա են» - այսինքն՝ այսպես կոչված Հին Տյուրոսը՝ «Palaetyrus»-ը։

   «Սրով պիտի սպանվեն» - ոչ թե բնակավայրերը, այլ դրանց բնակիչները։ Համեմատությունից անցում է կատարվում դեպի ուղիղ խոսքի. Հնարավոր է, որ այստեղ մատնանշվում է այն իրողությունը, որ Տյուրոս կղզու բնակիչները կկորցնեն միայն իրենց ունեցվածքը («Ավար պիտի դառնա ազգերի համար» - 5-րդ համար), քանի որ նրանցից շատերը հնարավորություն կունենան փախչելու, մինչդեռ Հին Տյուրոսի բնակիչները կվճարեն նաև իրենց կյանքով։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Եւ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տէրը»»:
(Արարատ թարգ․) Եւ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տէրը»»:
(Գրաբար) և դստերք նորա ‘ի դաշտի սրով սպանցին. և ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր: