Ա. Լոպուխին
«Նրա միջով մարդու ոտք չպիտի անցնի, և ոչ էլ անասունի ոտք պիտի անցնի նրա միջով, և նա քառասուն տարի բնակեցված չպիտի լինի»։ [11] (Սինոդական թարգ․)
«Նրա միջով մարդու ոտք չպիտի անցնի» - այս խոսքերը մատնացույց են անում ամբողջական և սարսափելի ավերածությունները։ Քանի որ Եգիպտոսը նմանօրինակ ավերածությունների չի ենթարկվել, ուստի այստեղ մենք ականատես ենք լինում կա՛մ ըստ հռետորաբանության օրենքների թույլատրելի համարվող հիպերբոլիայի (չափազանցության), կա՛մ էլ Աստծո դատաստանի սահմանած որոշումը հետագայում մեղմացվել է, ինչպես որ Նինվեի պարագայում էլ Հովնան մարգարեի կողմից հայտարարված նմանատիպ որոշումը նույնիսկ ամբողջությամբ չեղարկվեց (Scaligiger, Canon Isagog. р․ 312, ինչով և բացատրում են Եսայու, Երեմիայի և Եզեկիելի շատ ու շատ այլ մարգարեություններ):
«Քառասուն տարի» - սա պատժի և ապաշխարության կատարելությունն ու ամբողջականությունն արձանագրող մի խորհրդանշական թիվ է: Տե՛ս 4:6-րդ համարի բացատրությունը: Քանի որ Հուդան նույնպես այդ միևնույն ժամանակահատվածում կրելու էր նույն տևողությունն ունեցող իր պատիժը, ուստի Եզեկիել մարգարեն, հավանաբար, այդ երկուսի պատիժների վերջը միաժամանակյա է համարում և այն կապում է համաշխարհային այն հեղաշրջումների հետ, որոնցով պիտի ուղեկցվի Իսրայելի վերականգնումը (հմմտ․ 16:53, Երեմ․ 48:47, 49։6, 39, հմմտ․ Ես․ 22:15 և այլ տեղիներ)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եգիպտոսի վրայով մարդու ոտք չի անցնելու, ոչ էլ անասունի կճղակ է գնալու նրա վրայով, քառասուն տարի մարդ չի ապրելու այնտեղ:
(Արարատ թարգ․) Նրա միջով մարդու ոտք չպիտի անցնի, ոչ էլ անասունի ոտք պիտի անցնի նրա միջով, և նա քառասուն տարի բնակեցված չպիտի լինի։
(Գրաբար) Եւ մի՛ անցցէ ընդ նա ոտն մարդոյ. և կճղակ անասնոյ մի՛ գնասցէ ընդ նա. և մի՛ բնակեսցէ ամս քառասուն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: