Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ և ասա՛ նրանց․ «Եթե Ես մի որևէ երկրի վրա սուր բերեմ, և այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ ընտրի ու նրան պահապան դարձնի իր համար»։
[2] (Սինոդական թարգ․)
«Քո ժողովրդի որդիների հետ» - սա Իսրայելին հատկորոշող մակդիրային կապակցություն է, որը որոշակի քնքշանք է արտահայտում՝ հատկապես եթե այն դիտարկում ենք գրքի 1-ին հատվածում մեկ անգամից ավել հիշատակվող «անհնազանդ տուն» (որ վերագրվում էր հրեա ժողովրդին) անվանման համեմատությամբ (2-րդ հատվածում՝ 44:6-րդ համարում)։ Այսօրինակ քնքշությունն արդյունք է, միանշանակ, այն ճնշող, բայց և բարոյապես վերականգնման առումով՝ այն դրական ազդեցության, որը գերիների վրա տպավորել էր Երուսաղեմի անկման իրողությունը։ Այս «Քո ժողովրդի որդիների հետ» մակդիրային կապակցությունը գրքի սույն 2-րդ մասում սովորական բնույթ է կրում (կիրառվելով նաև սույն գլխի 12-րդ, 17-րդ, 30-րդ, 37:18-րդ համարներում; մեկ այլ իմաստով էլ՝ Եզեկ․ 3:11-րդ և 22:17-րդ համարներում - բացատրությունը տե՛ս այնտեղ):
«Իր միջից» - եբրայեցերենում՝ «միկցեգեմ», որի կազմում ներառված է «կեց» - «վերջ» հազվագյուտ հանդիպող (Ծննդ. 47:2, Թվ. 22:41) և ոչ հաստատուն իմաստ ունեցող արտահայտությունը։ Վուլգաթայում՝ «de novissimis suis» (Մալդոնատի տեսակետի համաձայն՝ «ցածր դիրք ունեցող մարդ»):
«Պահապան» - նույնն է թե՝ ժամապահ, պահակ, ինչպես որ երևում է հաջորդող խոսքերից։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, խօսի՛ր քո ժողովրդի զաւակների հետ ու ասա՛ նրանց. «Մի երկիր կայ, որի վրայ սուր եմ բերելու: Եւ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան պահակ կարգելու:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ և նրանց ասա՛. Եթե մի երկրի վրա սուր բերեմ, և այդ երկրի ժողովուրդը մի մարդ ընտրի իր միջից, ու նրան իրենց համար դետ դարձնեն,
(Գրաբար) Որդի մարդոյ՝ խօսեա՛ց ընդ որդիսդ ժողովրդեան քոյ, և ասասցես ցնոսա. Երկիր մի յորոյ վերայ ածիցեմ ես սուր. և առնուցուն ազգք երկրին այր մի յինքեանց, և կացուցանիցեն զնա դէտ․
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: