Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։17

Ա. Լոպուխին

«Բայց քո ժողովրդի որդիները կասեն. «Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ», մինչդեռ իրենց ճանապարհն է, որ ճիշտ չէ»։ [17] (Սինոդական թարգ․)
   

   Սույն 17-րդ համարը համարժեք է Եզեկիելի մարգարեության 18։29-րդ համարին (տե՛ս այդ համարի մեկնությունը)։ Դարձյալ (հմմտ․ 11-րդ համար) հարցական եղանակը փոխարինվում է ուղղակի ժխտմամբ (կրկնության հակիրճությունն ապահովելու նպատակով):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Քո ժողովրդի զաւակներն ասում են՝ Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ: Բայց իրենց ճանապարհն է, որ ուղիղ չէ:
(Արարատ թարգ․) ԵԵվ քո ժողովրդի որդիները կասեն. Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ, բայց իրենց ճանապարհն ուղիղ չէ։
(Գրաբար) և ասեն որդիք ժողովրդեան քոյ. Ո՛չ ուղիղ են ճանապարհք Տեառն. նա՝ նոցա ճանապարհն չէ՛ ուղիղ: