Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։18

Ա. Լոպուխին

18-19. «Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու սկսի անօրենություն գործել, ապա նա պիտի մեռնի դրա համար»։ [18]Եվ երբ անօրենը հետ դառնա իր անօրենությունից և սկսի իրավունք ու արդարություն գործել, նա դրա համար պիտի ապրի»։ (Սինոդական թարգ․)
   
   Սույն 18-19-րդ համարները համարժեք են Եզեկիելի մարգարեության 18։26-27-րդ համարներին (տե՛ս այդ համարների մեկնությունը)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղուի եւ անիրաւութիւններ կատարի, դրանցից էլ մեռնելու է:
(Արարատ թարգ․) Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի։
(Գրաբար) Ի դառնալն արդարոյն յարդարութենէ իւրմէ և առնել անիրաւութիւնս՝ նոքի՛մբք մեռցի։