Ա. Լոպուխին
«Եվ ահա, դու նրանց համար զվարճալի երգչի պես ես՝ հաճելի ձայնով և բարեհունչ նվագող. նրանք լսում են քո խոսքերը, բայց չեն կատարում դրանք»։[32] (Սինոդական թարգ․)
«Զվարճալի երգիչ» - եբրայեցերենում՝ «շիր ագավիմ», ասել է թե՝ սիրո երգը, որը շատ հաճելի ու քաջածանոթ էր հրեաներին (Երգ Երգոց, Ես․ 5-րդ գլուխ)։ Յոթանասնից թարգմանության մեջ ավելի ընդհանրական է՝ «երգչուհու ձայնը», «wnh yalthrion», Վուլգաթայում՝ «carmen musicum»։
«Հաճելի ձայնով և բարեհունչ նվագող» - սա մի հազվագյուտ և առանձնապես հաճելի համադրություն էր՝ բնական ձայն և լավ երաժշտություն․․․Մարգարեն, հետևաբար, հայտնի էր որպես ճարտարախոս մեկը: Հռետորական գեղեցկությունից բացի՝ մարգարեի ելույթներն իրենց մխիթարական բովանդակությամբ ժողովրդի համար հաճելի երաժշտության վերածվեցին:
«Լսում են քո խոսքերը» - կրկնաբանություն (տե՛ս սույն գլխի 31—րդ համարը):
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Դու նրանց համար կը լինես ինչպէս քաղցրաբարբառ յօրինուած երգի ձայն. կը լսեն խօսքերդ, բայց չեն կատարի:
(Արարատ թարգ․) Ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես՝ գեղեցկաձայն և բարեհունչ նվագող. նրանք կլսեն քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։
(Գրաբար) Եւ դու լինիցիս նոցա իբրև զձայն երգոյ քաղցրաբարբառ յօրինելոյ. և լուիցեն զբանս քո՝ և ո՛չ արասցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: