Ա. Լոպուխին
«Իսկ այս սենյակների դիմաց գտնվող դրսի պատը՝ արտաքին գավթի կողմից, որը կազմում էր սենյակների դիմային կողմը, ունի հիսուն կանգուն երկարություն»։ [7] (Սինոդական թարգ․)
Քահանայական սենյակների կառույցի նկարագրությունն ավարտուն չէր լինի, եթե մարգարեն չնշեր, թե այս կառույցն ինչ հարաբերության մեջ էր արտաքին գավթի հետ, այսինքն՝ եթե մարգարեն չնկարագրեր ա՛յն տարածության հյուսիսային կիսահատվածը, որի հարավային կեսը զբաղեցնում էր այժմ մարգարեի կողմից նկարագրվող (հյուսիսային և աջակողմյան) քահանայական սենյակների կառույցը։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Դրսից լոյս ունէին, ինչպէս որ արտաքին բակի պատշգամբները, որոնք նայում էին հիւսիսային պատշգամբների ճիշտ դիմացը, յիսուն կանգուն երկարութեամբ:
(Արարատ թարգ․) Սենյակների մոտով դրսից մի պատ կար դեպի արտաքին գավիթը՝ սենյակներին զուգահեռ. երկարությունը՝ հիսուն կանգուն։
(Գրաբար) Եւ լոյս արտաքուստ, որպէս և պատշգամք սրահին արտաքնոյ որ հային դէմ յանդիման պատշգամացն ՝ որ ընդ հիւսւսոյ ՝ յերկայնութիւն յիսուն կանգուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: