Եզեկիելի մարգարեության մեկնություն 42։8

Ա. Լոպուխին

«Որովհետև արտաքին գավթի սենյակները նույնպես զբաղեցնում էին ընդամենը հիսուն կանգուն երկարություն, իսկ ահա տաճարի դիմաց՝ հարյուր կանգուն»։ [8] (Սինոդական թարգ․)
   

    Քահանայական սենյակների երկրորդ, «արտաքին» (տե՛ս 7-րդ համարը) կառույցն ուներ ընդամենը 50, և ոչ թե 100 կանգուն երկարություն, քանի որ դրանից բացի արտաքին գավթում՝ ենթադրաբար սենյակների առաջին կառույցի երկայնքով, կային ուրիշ սենյակներ ևս՝ 50 կանգուն երկարությամբ, որոնք, ամենայն հավանականությամբ, նախատեսված էին ոչ այնքան սրբազան գործողությունների և առարկաների համար․․․
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Արտաքին բակին նայող պատշգամբների երկարութիւնը յիսուն կանգուն էր, եւ դրանք իրար դիմաց էին, բոլորը միասին հարիւր կանգուն:
(Արարատ թարգ․) Որովհետև արտաքին գավիթի սենյակների երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ տաճարի դիմացը եղողները հարյուր կանգուն էին։
(Գրաբար) Քանզի երկայնութիւն պատշգամացն որ հայէին 'ի սրահն արտաքին ՝ է՛ր' ի յիսուն կանգնոյ. և նոքա էին դէմ յանդիման միմեանց. ընդ ամենայն հարեւր կանգուն: