Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։19

Ա. Լոպուխին

«Ղևիի ցեղի քահանաներին, որոնք Սադովկի սերնդից են, երբ մոտենում են Ինձ, որպեսզի ծառայեն Ինձ, - ասում է Տեր Աստված, - մի ցո՛ւլ տուր եզների հոտից՝ որպես զոհաբերություն մեղքի համար»։ [19] (Սինոդական թարգ․)
   

    Խորանի (զոհասեղանի) օծումը՝ որպես մի անշունչ առարկայի օծում, որը նպատակ ուներ այն մաքրագործելու բոլոր տեսակի պղծություններից, պետք է ուղեկցվեր կամ էլ առնվազն սկսվեր այդ զոհասեղանի սպասավորների մաքրագործմամբ: Ուստի զոհասեղանի սրբացումը սկսվում է քահանաների կողմից մեղքի համար զոհաբերություն մատուցելուց (տե՛ս 42:13-րդ համարի բացատրությունը): Սակայն նոր քահանայությունը, ինչպես այստեղ նշում է մարգարեն, ամբողջովին նույնական չէր հին քահանայության հետ. այն փոփոխության էր ենթարկվել ծավալային առումով (կարծես թե նպատակ ունենանով դրա շնորհիվ էլ ավելի մեծացնելու այս նոր քահանայության սրբությունը)․ նոր քահանայության կազմում ընդգրկվում են ոչ թե Ահարոնի բոլոր հետնորդները, այլ միայն Սադովկի ցեղի սերունդները, քանի որ Ահարոնի հետնորդների մյուս ճյուղերն ուրացության մեղքի մեջ էին ընկղմվել (տե՛ս Եզեկ․ 40:46-րդ համարի բացատրությունը)։ Մեղքի համար մատուցվող զոհաբերությունը, ի տարբերություն հասարակության տարբեր խավերի կողմից մատուցվող զոհաբերության, քահանաների դեպքում մեծագույն, ամենապատվավոր և, հետևաբար, ամենասրբազան զոհաբերությունն էր համարվում, որը մատուցվում էր ցլի տեսքով (Ղևտ․ 8:14, Ելք 29:1, 10, հմմտ․ Եզեկ 1:7-րդ համարի բացատրությունը)։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Սադոկի որդուց սերած ղեւտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կը մօտենան, - ասում է Տէր Աստուած, - մեղքերի քաւութեան համար նախիրից մի զուարակ կը տաս ողջակիզելու:
(Արարատ թարգ․) Ղևտացի քահանաներին, որոնք Սադովկի սերնդից են և մոտենում են ինձ՝ ինձ ծառայելու համար,- ասում է Տեր Աստված,- պիտի տաս արջառներից մեկ ցլիկ՝ մեղքի պատարագի համար։
(Գրաբար) Եւ տացես քահանայիցն Ղևտացւոց որք ‘ի զաւակէ Սադովկայ մերձեսցին առ իս՝ ասէ Տէր Տէր պաշտել զիս, զուարակ մի յանդւոյ վասն մեղաց: