Ա. Լոպուխին
«Այդ օրը իշխանն իր համար և երկրի ամբողջ ժողովրդի համար ցլիկ պիտի մատուցի՝ իբրև մեղքի համար մատուցված զոհաբերություն»։ [22]
«Այդ օրը» - 1-ին ամսի 14-րդ օրվա երեկոյան։
«Իշխանն իր համար և երկրի ամբողջ ժողովրդի համար» - Եզեկիելի նկարագրած պաշտամունքում իշխանի ունեցած նշանակությունը հասկանալու համար տե՛ս Եզեկ. 45:9-17-րդ համարները և մասնավորապես 45:17-րդ համարի բացատրությունը:
«Երկրի ժողովրդի…» - տե՛ս Եզեկ. 7:27-րդ համարի բացատրությունը, չնայած որ այստեղ խոսքն առհասարակ բոլոր ենթակաների մասին է:
«Ցլիկ պիտի մատուցի՝ իբրև մեղքի համար մատուցված զոհաբերություն» - Եզեկիելի մարգարեության մեջ, ինչպես Մովսեսի «օրենսգրքում» էր, որպես մեղքի համար մատուցվող սովորական զոհաբերություն, ծառայումն էր այծը, իսկ ահա հորթը՝ որպես մեղքի համար մատուցվող ավելի հանդիսավոր զոհաբերություն, սահմանվում էր որպես տոնի միայն առաջին օրվա երեկոյան մատուցվող զոհաբերություն:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Առաջնորդն այդ օրը իր ու իր տան համար, երկրի ամբողջ ժողովրդի համար արջառներից մի զուարակ կը զոհաբերի մեղքերի թողութեան համար:
(Արարատ թարգ․) Եվ այն օրը իշխանն իր համար և երկրի ամբողջ ժողովրդի համար մեկ ցլիկ պիտի մատուցի՝ իբրև մեղքի պատարագ։
(Գրաբար) Եվ այն օրը իշխանն իր համար և երկրի ամբողջ ժողովրդի համար մեկ ցլիկ պիտի մատուցի՝ իբրև մեղքի պատարագ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: