Եզեկիելի մարգարեության մեկնություն 46։5

Ա. Լոպուխին

«Իբրև հացի ընծա՝ մեկ արդու («yefa»)՝ մեկ խոյին, գառների համար իբրև հացի ընծա՝ այնքան, որքան կարող է տալ նրա ձեռքը, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուի («yefa») համար»։ [5] (Սինոդական թարգ․)
   
    Գառների համար մատուցվող հացահատիկի ընծայի չափը, ի տարբերություն Թվ. 28:20-րդ համարի, չի սահմանվում, այլ թողնվում է իշխանի ցանկությանը («որքան կարող է տալ նրա ձեռքը», գուցե` մի ամբողջ բուռ - Ղևտ. 5:12): Այդ իսկ պատճառով էլ հեղվող ընծան սահմանվում է ըստ հացահատիկի, և ոչ թե` կենդանու ընծայի հետ իր «հարաբերակցության» առնչությամբ: Եբրայեցերենում հացահատիկի ընծան կոչվում է «minhau», որը Յոթանասնից թարգմանությունն այստեղ ինչ-ինչ պատճառներով տառադարձում է «manaa», և դա այն դեպքում, երբ «ընծա»-ն սովորաբար անվանվում էր «prosfora» բառով:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) եփուած մաննա՝ խոյի ու գառների հետ, զոհեր ու նուէրներ՝ ըստ իր սրտի ուզածի, եւ մէկ քսեստ իւղ՝ հացի հետ:
(Արարատ թարգ․) Եվ իբրև հացի ընծա՝ մեկ արդու՝ մեկ խոյին, գառների համար իբրև հացի ընծա՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ յուրաքանչյուր արդուի համար։
(Գրաբար) և մաննա եփեալ առ խոյն և առ որոջսն և զոհս և տուրս ընդ ձեռին նորա, և քսէստ իւղոյ ըստ հացին: