Ա. Լոպուխին
23-27. «Իսկ մնացած ցեղերը` արևելյան կողմից մինչև արևմտյան [կողմը], Բենիամինի մեկ բաժինն է»։ [23] «Բենիամինի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան [կողմը], Շմավոնի մեկ բաժինն է»։ «Շմավոնի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան [կողմը], Իսաքարի մեկ բաժինն է»։ «Իսաքարի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան [կողմը], Զաբուղոնի մեկ բաժինն է։ «Զաբուղոնի սահմանի կողքին` արևելյան կողմից մինչև արևմտյան [կողմը], Գադի մեկ բաժինն է»։ (Սինոդական թարգ․)
Թվարկվում են «մնացած» 5 ցեղերին բաժին ընկնող սեփականության սահմանները («yeter,», «perisson» - «ավելորդ»): Եբրայեցերենում և հունարենում այս արտահայտությունը բոլոր համարներում նույն ձևով է հանդես գալիս, բայց սլավոներենում տարբերվում է` 23-րդ համարում` «արևելքում գտնվողներից մինչև ծովում գտնվողները» = հունարեն: 24-րդ համարում` «արևելքում մինչև դեպի ծով հասնող երկիրը»: 25-րդ համարում` «արևելքում գտնվող երկրից մինչև ծովի մոտ գտնվող երկիրը»: 26-րդ համարում` «արևելքից մինչև ծով»: 27-րդ համարում` «արևելքից մինչև ծովի երկիրը»։ Այսօրինակ բաշխման սկզբունքը հասկանալու համար տե'ս 1-ին համարի բացատրությունը:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) «Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, ապա արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Բենիամինի ցեղին:
(Արարատ թարգ․) Եվ մնացած ցեղերը. արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Բենիամինը՝ մեկ բաժին։
(Գրաբար) Եւ աւելորդ ցեղիցն՝ ‘ի կողմանցն արևելից մինչև ցծովակողմ Բենիամինի բաժին մի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: