Ա. Լոպուխին
«Եվ այն, ինչը որ ղևտացիների սեփականությունից ու քաղաքի սեփականությունից դուրս միջանկյալ տարածքում լինի, դա նույնպես պիտի պատկանի իշխանին. Հուդայի սահմանի և Բենիամինի սահմանի միջև ընկած միջանկյալ տարածքը պիտի պատկանի իշխանին»։ [22] (Սինոդական թարգ․)
«Եվ այն, ինչը որ ղևտացիների սեփականությունից ու քաղաքի սեփականությունից դուրս միջանկյալ տարածքում լինի» - բառացիորեն` «և ղևտացիների սեփականությունից ու քաղաքի սեփականությունից` մեջտեղում» (այդպես է նաև նասնից թարգմանության մեջ). սա կարող է նշանակել նաև, որ քահանայական հողաբաժինը և տաճարը գտնվում էին ղևտացիների և քաղաքի սեփականությունների միջև։
«Դա նույնպես պիտի պատկանի իշխանին» - Յոթանասնից թարգմանության մեջ` «երեցներին» (ավագներին)` հոգնակի թվով, քանի որ նկատի է առնվում իշխանների հաջորդական շարքը։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) որպէս ղեւտացիների ժառանգութիւն: Քաղաքի բնակատեղիից մի տարածութիւն իշխաններինը կը լինի. Յուդայի երկրի սահմանների ու Բենիամինի երկրի սահմանների միջեւ բաժին կը յատկացուի իշխանին»:
(Արարատ թարգ․) Եվ ղևտացիների սեփականությունն ու քաղաքի սեփականությունը իշխանի բաժնի մեջ պիտի լինեն. Հուդայի սահմանի և Բենիամինի սահմանի միջև իշխանինը պիտի լինի։
(Գրաբար) և ժառանգութիւն Ղևտացւոցն։ Եւ ‘ի բնակութենէ քաղաքին, միջոցն գլխաւորացն եղիցի. և ‘ի մէջ սահմանացն Յուդայ. և ‘ի մէջ սահմանացն Բենիամինի՝ գլխաւորին եղիցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: