Ա. Լոպուխին
«Իսկ մնացածը իշխանինը [պիտի լինի]: Ինչպես սրբազան բաժնի կողմից, այդպես էլ քաղաքի սեփականության կողմից՝ քսանհինգ հազար եղեգի (կանգունի) դիմացից մինչև բաժնի արևելյան սահմանը, և դեպի արևմուտք` քսանհինգ հազար [եղեգի] (կանգունի) դիմացից մինչև արևմտյան սահմանը` [ցեղերի] բաժիններին համապատասխան՝ իշխանի բաժինը պիտի լինի` այնպես, որ սրբազան բաժինը և սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի»։ [21] (Սինոդական թարգ․)
«Ինչպես սրբազան բաժնի կողմից, այդպես էլ քաղաքի սեփականության կողմից» - Յոթանասնից թարգմանության մեջ ավելի ստույգ` «սրանից և դրանից («mizze umizze» - «այս և մյուս կողմից»)` սրբության առաջին պտուղներից և մինչև քաղաքի հողատարածքը (հողաբաժինը):
«Մինչև բաժնի արևելյան սահմանը, և դեպի արևմուտք» - Յոթանասնից թարգմանության մեջ` «մինչև դեպի ծով և դեպի արևելք սահմանը»:
«Մինչև արևմտյան սահմանը» - բառացիորեն` «մինչև դեպի ծով սահմանը», այսինքն՝ մինչև Միջերկրական ծով:
«[Ցեղերի] բաժիններին համապատասխան՝ իշխանի բաժինը պիտի լինի» - Յոթանասնից թարգմանությունը թույլ է տալիս ենթադրել, որ սրբազան հողաբաժինն արևելքից և արևմուտքից հարակից է լինելու իշխանական հողաբաժնին, ավելի ստույգ` դրա երկու հողակտորներին...
«Սրբարանը» - բառացիորեն` «տան սրբարանը» (Ղևտ. 16։33): Յոթանասնից թարգմանության մեջ՝ «տաճարի սրբագործումը (օծումը)» - հմմտ. Եզեկ. 45:7:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Դրանից աւելացածն էլ իշխանինը կը լինի: Նոյն տեղից, իբրեւ ընծայ սրբատեղիին, քաղաքավայրում, նրա դիմաց, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին կը լինի մինչեւ արեւելեան կողմի սահմանները. իսկ դրա դիմաց, արեւմտեան կողմը, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին էլ կը լինի
(Արարատ թարգ․) Մնացածը իշխանինը պիտի լինի նվիրված բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից. բաժնի՝ քսանհինգ հազարի դիմացից դեպի արևելյան սահմանը, դեպի արևմուտք քսանհինգ հազարի դիմացից դեպի արևմտյան սահմանը ցեղերի բաժիններին համապատասխան՝ իշխանինը պիտի լինի, և նվիրված բաժինը և տաճարի սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։
(Գրաբար) Եւ աւելորդ նորուն՝ գլխաւորի՛ն եղիցի. և անտի ‘ի պտուղ սրբութեան, և ‘ի նիստ քաղաքին յանդիման նորին, քսան և հինգ հազար յերկայնութիւն՝ մինչև ‘ի սահմանս արևելից կողմանն. և ‘ի ծովակողմ դէմ յանդիման նմին, քսան և հինգ հազար մինչև ‘ի սահմանս ծովակողմանն մե՛րձ առ վիճակ գլխաւորին։ Եւ եղիցի պտուղ սրբութեանցն, և սրբութիւն տաճարին ‘ի մէջ նորա․
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: