Ա․ Լոպուխին
Այն ժամանակ փարավոնի ծառաները ասացին նրան. «Մինչև ե՞րբ է նա մեզ տանջելու: Արձակի՛ր այդ մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն: Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»: (Սինոդական թարգ․)[7]
Մովսեսի անօգուտ խոսքերից հետո փարավոնի վրա փորձում են ազդել նրա պաշտոնյանները: Ըստ նրանց խոսքի՝ գալիք պատժի պատճառով Եգիպտոսը կկործանվի: Եվ իրապես, բերքի առաջին մասի կարկտահարումից հետո (Ելք 9:21) եգիպտացիները կարող էին հուսալ, որ բերքի երկրորդ մասը կփրկվի (Ելք 9:32), սակայն այժմ Տիրոջ վճռի համաձայն պետք է ոչնչանա այս վերջինը ևս (Ելք 10:5), որի հետևանքով երկրին կսպառնա սարսափելի սով: Դրանից խուսափելու համար պաշտոնյաները փարավոնին առաջարկում են ազատ արձակել «այս մարդկանց», այսինքն՝ ամբողջ ժողովրդին:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Փարաւոնի պաշտօնեաներն իրեն ասացին. «Այս խոչընդոտը մինչեւ ե՞րբ պիտի լինի մեր առաջ: Արձակի՛ր մարդկանց, որպէսզի պաշտեն իրենց տէր Աստծուն: Գուցէ ուզում ես տեսնել, թէ ինչպէ՞ս է կործանւում Եգիպտոսը»:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնի ծառաներն ասացին նրան. «Մինչև ե՞րբ պիտի նա որոգայթ լինի մեզ համար: Արձակի՛ր այդ մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն: Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»:
(Գրաբար) Ասեն ցնա ծառայքն փարաւոնի. Մինչչեւ ե՞րբ իցէ մեզ խոչդ այդ. արձակեա զմարդիկն` զի պաշտեսցեն զՏէր Աստուած իւրեանց. եթէ գիտե՞լ կամիցիս` զի կորեաւ Եգիպտոս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: