Ա. Լոպուխին
24-25․ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»: [24] Մովսեսն աղաղակեց առ Աստված, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց, և նա այն նետեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ: Այնտեղ Աստված ժողովրդին տվեց օրենք ու իրավունք և այնտեղ էլ փորձության ենթարկեց նրան: (Սինոդական թարգ․)
Հրաշքի՝ բնական երևույթ լինելու վերաբերյալ բացատրությունը հիմնավոր չէ: Տեքստը որևէ ակնարկ չունի այն մասին, որ Մովսեսը դատարկել էր ջուրը և կրկին հավաքված ջուրն ավելի լավը եղավ (Հովսեփիոս Փլավիոսի կարծիքն է): Նմանապես, ճանապարհորդների փորձառությամբ չի հաստատվում այն տեսակետը, թե իբր փայտը դառը ջուրը խմելու համար պիտանի դարձնելու բնական հատկություններ ունի: Արաբները ևս այդպիսի ծառ չեն ճանաչում: Այս դեպքը ժողովրդի հավատքի համար փորձություն էր այն առումով, որ նրանք չկասկածեցին Մովսեսի օգտագործած բացառիկ միջոցի իսկությանը: Չկասկածեցին և չհրաժարվեցին խմել այն ջուրը, որի դառնության պատճառով քիչ առաջ ասում էին. «Ի՞նչ խմենք»: Ըստ սբ. Եփրեմ Ասորու՝ Մեռայի փայտը նախօրինակն է Խաչի, որի վրա գամվեց Քրիստոս, և նույն կերպ երկրային կյանքում Քրիստոսին ընդունածների համար Նրա հանդեպ հավատն է դառնում մխիթարություն և քաղցրություն: «Մեռայի փայտի մասին լսելով,- ասում է սուրբ Գրիգոր Նյուսացին, - իհարկե, պետք է Խաչը հասկանաս: Առաքինի կյանքն ավելի է քաղցրանում, երբ սփոփվում է ապագայի հանդեպ հույսով»:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»:
(Արարատ թարգ․) Եվ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ պետք է խմենք»:
(Գրաբար) Եւ տրտնջեաց ժողովուրդն զՄովսիսէ եւ ասեն. Զի՞նչ արբցուք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: