Ելից գրքի մեկնություն 17։8

Ա. Լոպուխին

Եվ ամաղեկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայելացիների դեմ: (Սինոդական թարգ․)[8]
   
   Ամաղեկացիները Եսավի սերունդներն են նրա որդու՝ Եղիփազի ճյուղով (Ծննդ. 36:12): Դրանք քոչվոր, թալանով ապրող մի ժողովուրդ էին, որ զբաղեցնում էին Եդոմի և Սինայի միջև ընկած տարածությունը: Դատելով Բ Օրինաց 25:18-րդ համարի վկայությունից՝ նրանք հարձակվել էին ոչ թե ժողովրդի հիմնական ուժերի և զանգվածի վրա, այլ վերջընթացների՝ ճանապարհից հոգնածների ու այդ պատճառով ետ մնացած շարքերի դեմ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ:
(Արարատ թարգ․) Եվ Ամաղեկն եկավ ու Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի հետ:
(Գրաբար) Եկն Ամաղէկ, եւ տայր պատերազմն ընդ Իսրայէլի յՌափիդիմ: