Ա. Լոպուխին
27-28․ Եվ նա ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. «Ամեն մարդ թող իր սուրն իր մեջքին կապի: Բանակատեղիում դռնեդուռ անցուդարձ արեք, և թող ձեզանից յուրաքանչյուրը սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը ՝ իր հարևանին»»: [27] Եվ այդպես արեցին Ղևիի որդիները՝ ըստ Մովսեսի խոսքի: Եվ այդ օրը ժողովրդից մոտ երեք հազար հոգի կոտորվեց: (Սինոդական թարգ․)
Քանի որ Մովսեսի մոտ հավաքվել էին Ղևիի բոլոր որդիները (Ելք 32:26), հետևաբար սպանվածները բառի բուն իմաստով եղբայրներ ու որդիներ չէին: Ղևտացիների կողմից սպանված երեք հազարը ոչ թե ընդհանուրի մեղքի պատճառով կրեցին իրենց պատիժը, այլ իրենց սեփական հանցանքի՛ պատճառով: Նրանք, ինչպես որ ենթադրվում է, շարունակում էին փողոցներում տոնել իրենց տոնակատարությունը, շարունակում էին դա անել անգամ ա՛յն ժամանակ, երբ որ արդեն քիչ ժամանակ չէր անցել լեռան վրայից Մովսեսի վերադառնալուց հետո:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին: Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ թող իր սուրն իր մեջքին կապի: Բանակատեղիում դռնեդուռ անցուդարձ արեք, և թող ձեզանից յուրաքանչյուրը սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը ՝ իր հարևանին”»:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Դիք իւրաքանչիւր զսուր իւր յազդեր իւրում. անցէք եւ այսրէն դարձարուք դրանէ ի դուռն բանակիդ. եւ կոտորեցէք իւրաքանչիւր զեղբայր` եւ իւրաքանչիւր զընկեր իւր, եւ իւրաքանչիւր զմերձաւոր իւր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: