Ա. Լոպուխին
«Ես Իմ տան մեջ և Իմ պարիսպների ներսում նրանց ավելի լավ տեղ և ավելի լավ անուն կտամ, քան որդիներին և դուստրերին. նրանց հավիտենական անուն կտամ, որը չի վերացվի»։ [5] (Սինոդական թարգ․)
«Ես Իմ տան մեջ… նրանց ավելի լավ տեղ և ավելի լավ անուն կտամ, քան որդիներին և դուստրերին…»։ Սերնդի անմահության գաղափարը հրեաները չափազանց հուզական և ուղիղ կերպով էին հասկանում՝ միայն ու միայն սերնդի ֆիզիկակա՛ն շարունակականության իմաստով։ Մարգարեն ուղղում է այդ սխալ ըմբռնումը․ նա խոսում է յուրաքանչյուր անձի բարոյական ինքնագնահատականի մասին, որը սահմանվում է ամեն մեկի անձնական առավելություններով և արժանիքներով, ու ահա թե ինչու է, որ հաճախ այն մարդը, որը զրկված է նույնիսկ սերունդ ունենալու հույսից, կարող է առավել հայտնի և ավելի փառավորված լինել մեկ ուրիշ՝ բարոյապես անպետք մարդուց, թեկուզ և այս վերջինը բազմաթիվ սերունդներ էլ ունենա։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) նրանց իմ Տան մէջ եւ իմ պարսպի ներսում աւելի անուանի տեղ կը տամ, քան որդիներին ու դուստրերին, կը տամ նրանց յաւիտենական մի անուն, որ չի կորչելու:
(Արարատ թարգ․) ես նրանց ձեռք և անուն պիտի տամ իմ տանն ու իմ պարսպի ներսում, և դա ավելի լավ կլինի, քան որդիներ և դուստրեր։ Ես նրանց հավիտենական անուն կտամ, որ չի ջնջվի։
(Գրաբար) տաց նոցա ի տան իմում, եւ ընդ հարկաւ իմով տեղի անուանի, առաւել քան զուստերաց եւ զդստերաց. եւ անուն յաւիտենական տաց նոցա` եւ մի պակասեսցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: