Եսայու մարգարեության մեկնություն 63:6

Ա. Լոպուխին

«Եվ Ես ժողովուրդներին կոխոտեցի Իմ բարկությամբ ու Իմ զայրույթով ոչնչացրի նրանց, և նրանց արյունը գետին թափեցի»: [6] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ Ես ժողովուրդներին կոխոտեցի Իմ բարկությամբ…ու երկրի վրա թափեցի նրանց արյունը․․․» - Ահա մի սարսափազդու, բայց ժողովուրդների համար լիովին համապատասխան վերջաբան ա՛յն մենամարտին, որին նրանք համարձակվել էին մասնակից լինել՝ մարտնչելով «Զորեղի» դեմ (1-ին համար): Հեթանոսական թշնամի ժողովուրդների այս պատժի մասին Եսայի մարգարեն բազմաթիվ անգամներ խոսել է նաև նախկինում: Այս պատկերին հատկապես նման է, օրինակ, հետևյալ զուգահեռ հատվածը. «Եվ քեզ կեղեքողներին իրենց իսկ միսը պիտի ուտեցնեմ, և նրանք պիտի հարբեն իրենց արյամբ, ինչպես հարբում են նոր գինով։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, որ Ես եմ Տերը՝ քո Փրկիչը և քո Քավիչը՝ Հակոբի Հզորը» (Ես․ 49:26, հմմտ. 42:25, 51:23, 59:17-18 և այլ տեղիներ):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Իմ բարկութեամբ տրորեցի եւ իմ զայրոյթով մորթեցի նրանց, գետնին հաւասարեցրի նրանց»:
(Արարատ թարգ․) Եվ ես ժողովուրդներին կոխոտեցի իմ բարկությամբ, նրանց հարբեցրի իմ զայրույթով և նրանց արյունը գետին թափեցի։
(Գրաբար) կոխեցի զնոսա բարկութեամբ իմով, եւ զենի զնոսա սրտմտութեամբ իմով, եւ իջուցի զնոսա յերկիր: