Ամոսի մարգարեության մեկնություն 5։12

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Քանի որ Ես գիտեմ, թե որքան շատ են ձեր հանցանքները ու որքան ծանր են ձեր գործած մեղքերը. դուք արդարի թշնամիներն եք, կաշառք եք վերցնում և դատի ժամանակ խեղաթյուրում եք աղքատների իրավունքները»: (Սինոդական թարգ․)[12]
   
    «Կաշառք եք վերցնում». Յոթանասնիցում «kopher» (փրկագին) արտահայտությունը փոխանցվել է «'ἄλλαγμα » (փոփոխություն) բառից։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «փոփոխություն են մտցնում» տարբերակը: «Եվ դատի ժամանակ խեղաթյուրում եք աղքատների իրավունքները»։ Ռուսերենի թարգմանիչները մարգարեի խոսքերի իմաստը բնագրին  ավելի մոտ տարբերակով են փոխանցել:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը: Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում:
(Արարատ թարգ․) Որովհետև ես գիտեմ՝ որքան բազմաթիվ են ձեր հանցանքները, և որքան ծանր՝ ձեր մեղքերը, դուք, որ նեղում եք արդարին, կաշառք եք վերցնում և դատարանում աղքատներին զրկում եք արդարությունից։
(Գրաբար) Զի գիտացի ես զբազում ամպարշտութիւնս ձեր. և սաստի՛կ են մեղք ձեր։ Առ ոտն կոխէիք զարդարն առնլով փոխանակս, և խոտորեցուցանէիք զաղքատն ի դրունս։